«Լևոն Խաչիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ճշտումներ
Տող 11.
}}
 
'''Խաչիկյան Լևոն Ստեփանի''' (ծն. [[մայիսի 1]], [[1918]], [[Երևան]] - [[մարտի 12]], [[1982]], [[Երևան]]), հայ սովետական պատմաբան, բանասեր-աղբյուրագետ։ Պատմական. գիտությունների [[դոկտոր]] ([[1962]]), [[պրոֆեսոր]] ([[1966]]), գիտության վաստակավոր գործիչ ([[1968]]), ՀՍՍՀ ԴԱԳԱ ակադեմիկոս ([[1971]])։
 
== Կյանքը և գործունեությունը ==
Լևոն Ստեփանի Խաչիկյանը ծնվել է [[1918]] թթվականի մայիսի 1-ին [[Երևան]]ում։ Նրա հայրը [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Առաջին հանրապետության]] տարիներին պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, ուստի [[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում|Խորհրդային կարգեր]] հաստատվելուց հետո բանտարկվեց, և ազատություն ստացավ Փետրվարյան հեղաշրջման արդյունքում։ Այնուհետև նա անցնում է [[Իրան]], ապա համաներումից հետո վերադառնում Երևան։ Նման մարդկանց և նրանց զավակների առաջ ստեղծվում էին արհեստական մեծ ու փոքր արգելքներ։
 
[[1935]] թվականին Լ. Խաչիկյանը ավարտում է [[Խաչատուր Աբովյան|Խ. Աբովյանի]] անվան միջնակարգ դպրոցը, իսկ [[1940]] թվականին [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը։ [[1939]] թվականին [[Մատենադարան]]ը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա։ Լ. Խաչիկյանը եղել է [[Մատենադարան]]ի առաջին ասպիրանտներից՝ [[Հակոբ Մանանդյան]]ի ղեկավարությամբ։ [[1940]]-[[1944]] թթ. որպես մատենագետ աշխատանքի է անցնում Մատենադարանում։ [[1944]] թվականին դառնում է ձեռագրատան վարիչ։ 1945 թ պաշտպանում է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ [[1949]] - [[1954]] թթվականին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ [[1951]]-[[1954]] թթ Լ. Խաչիկյանը դառնում է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ Հրապարակումների բաժնի վարիչ։