«Գաստրուլյացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Գաստրուլացում''', [[Սաղմնային զարգացում|սաղմնային զարգացման]] մի փուլ է գաստրուլյացումը, որի արդյունքում սաղմը դառնում է երկշերտ։ Այն իրականացվում է տարբեր եղանակներով և կախված է [[բլաստուլ|բլաստուլի]] կառուցվածքից, հատկապես, ձվաբջիջներում դեղնուցի պարունակությունից։ Գաստրուլացմանը բնորոշ է բջջային զանգվածի տեղաշարժը և բջիջների տարբերակումն, իսկ բջիջների բաժանումը կամ թույլ է արտահայտված, կամ ընդհանրապես բացակայում է։ Գաստրուլացման ժամանակ սաղմը չի աճում։ Նշտարիկի մոտ երկշերտ սաղմն առաջանում է բլաստուլի պատի ներփքումով բլաստուլի խոռոչի մեջ։ Առաջանում են սաղմնային երկու թերթիկներ. արտաքին` [[էկտոդերմ]] և ներքին` [[էնտոդերմ]]: Ներփքման եղանակով առաջացած և էնտոդերմով սահմանազատված խորշն առաջնային աղիքի խորշն է, որը դեպի դուրս է բացվում անցքով` [[առաջնային բերան|առաջնային բերանով]]:
{{միացնել|գաստրուլացում}}{{անաղբյուր}}{{ստուգել փաստերը}}
 
'''Գաստրուլյացիա''', մարդուՄարդու մոտ իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը կամ նախորդում է ներդրմանը, կամ ընթանում դրա հետ միաժամանակ, այսինքն կատարվում է զարգացման 7-րդ օրը։ Երկրորդ փուլը սկսվում է 14-15-րդ օրը։ Այս երկու փուլերի միջև ակտիվորեն ձևավորվում են արտասաղմնային [[օրգան]]ները, որոնք ապահովում են սաղմի զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
 
Գաստրուլյացիայի առաջին փուլը կատարվում է դելամինացիայի եղանակով, որի ժամանակ [[էմբրիոբլաստ]]ի [[բջիջ]]ները երկփեղկվում են երկու թերթիկների` [[էպիբլաստ]], ուղղված դեպի տրոֆոբլաստը (ներառում է [[էկտոդերմ]]ի, [[նյարդային թիթեղ]]ի, [[մեզոդերմ]]ի և [[քորդա]]յի նյութերը) և ներքին` [[հիպոբլաստ]], ուղղված [[բլաստոցիստ]]ի խոռոչը (ներառում է սաղմնային և արտասաղմնային էնտոդերմի նյութը)։ Զարգացման 7-րդ օրը հայտնաբերվում են սաղմնային վահանիկից արտագաղթած բջիջներ, որոնք տեղավորվում են բլաստոցիստի խոռոչում և ձևավորում արտասաղմնային մեզոդերմը (մեզենքիմ)։ 11-րդ օրն այն լցնում է բլաստոցիստի խոռոչը։
Տող 11 ⟶ 12՝
 
Սաղմի մարմնի մեկուսացումը արտասաղմնային օրգաններից իրականացվում է իրանային ծալքի առաջացման ճանապարհով, որը 20-րդ օրն արդեն լավ արտահայտված է։ Սաղմը գնալով ավելի է անջատվում [[դեղնուցապարկ]]ից, ի վերջո կապված մնալով նրան ցողունիկով, և ձևավորվում է աղիքային խողովակը։
[[Պատկեր:Gastrula stage of starfish.JPG|մինի|Գաստրուլա]]
[[Պատկեր:Gastrulation.png|մինի|Գաստրուլիացում]]
 
[[Երկկենցաղներ|Երկկենցաղների]] բլաստուլի խոռոչի ծավալը մեծ չէ, ներփքում քիչ է նկատվում, այդ պատճառով անիմալ բևեռի փոքր բջիջները սողում են դեպի խոշոր վեգետատիվ բևեռ և աճելով հայտնվում են սաղմի ներսում։ Այդպես առաջանում է ներքին սաղմնային թերթիկն` էնտոդերմը։
 
[[Սողուններ|Սողունների]] և [[թռչուններ|թռչունների]] մոտ գաստրուլացումը այլ կերպ է կատարվում։ [[Սաղմնային սկավառակ|Սաղմնային սկավառակը]] կարծես ճեղքավորվում է երկու թերթիկի. վերին` էկտոդերմի և ներքին` էնտոդերմի։ Կենդանիների ճնշող մեծամասնության մոտ էկտոդերմի և էնտոդերմի միջև առաջանում է երրորդ սաղմնային թերթիկը` [[մեզոդերմ|մեզոդերմը]]: Այսպիսով, սաղմնային թերթիկները սաղմում որոշակի տեղում գտնվող բջիջների շերտեր են, որոնք համապատասխան օրգաններ են սկզբնավորում։
 
Տարբեր թերթիկների բջիջները կառուցվածքով տարբերվում են իրարից։ Այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումն սկսում են երկու սաղմնային թերթիկներից` էկտոդերմից և էնտոդերմից, կոչվում են երկշերտ օրգանիզմներ։ Այդպիսի օրգանիզմներից են [[աղեխորշավորներ|աղեխորշավորներն]]: Իսկ այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումը սկսում են երեք սաղմնային թերթիկներից՝ էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից կոչվում են եռաշերտ օրգանիզմներ։ Կենդանիների տիպերից եռաշերտ են տափակ, [[Կլոր որդեր|կլոր]] և [[օղակավոր որդեր|օղակավոր որդերը]], [[փափկամարմիններ|փափկամարմինները]], [[փշամորթներ|փշամորթները]], [[հոդվածոտանիներ|հոդվածոտանիները]], [[քորդավորներ|քորդավորները]]:
 
[[Պատկեր:EphrinBEphB-Signaling-Controls-Embryonic-Germ-Layer-Separation-by-Contact-Induced-Cell-Detachment-pbio.1000597.s009.ogv|մինի|կենտրոն|Գաստրուլացման գործընթացը]]
 
== Գրականություն ==
Կենսաբանություն-10: Դասագիրք ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար։ Հեղինակներ՝  Է. Ս. Գևորգյան, Ֆ. Դ. Դանիելյան, Ա. Հ. Եսայան, Գ. Գ. Սևոյան։ Երևան, [[2010]] թվական։
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]
[[Կատեգորիա:Սաղմնաբանություն]]