«Պիկնոմետր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Չափիչ սարքեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Pycnometer full.jpg|մինի|աջից|120px|Լցված պիկնոմետր]]
'''Պիկնոմետր''' (հուն․ πνκνός — խիտ և ․․․ մետր), խտաչափ, որոշակի ծավալ ունեցող ապակյա անոթ, որն օգտագործվում է [[հեղուկներ]]ի, պինդ նյութերի և [[գազեր]]ի [[խտություն]]ը որոշելու համար։ Պիկնոմետրով խտության որոշման եղանակը կոչվում է պիկնոմետրական, որն աչքի է ընկնում դյուրինությամբ (չափումները կշռումներ են), մեծ ճշտությամբ (10<sup>-5</sup> գ/սմ<sup>3</sup>), պահանջվում է հետազոտվող նյութի փոքր քանակություն (0,5-100 սմ<sup>3</sup>)։ Պիկնոմետրի ծավալը որոշում են մինչև նիշը կամ մազական խողովակի վերին եզրը լցված հայտնի խտության հեղուկի (ջուր, սնդիկ և այլն) [[զանգված]]ը չափելու միջոցով (արտադրվող պիկնոմետրերի վրա ծավալը և ջերմաստիճանը նշված են)։ Ճշգրիտ չափումների համար պահանջվում է հետազոտվող նյութերից հեռացնել կլանված [[օդ]]ը, իսկ գազերից՝ խոնավությունը։ Գազերի համար օգտագործվում են հատուկ գլանաձև պիկնոմետրեր։