«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up oգտվելով ԱՎԲ)
Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահաղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա, հայտնի է, որ նրա աշակերտն էր [[Լեոնարդո դա Վինչի]]ն։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտինյան քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են [[բրոնզ]]ով, այլ ոչ թե [[մարմար]]ով. քանի որ [[Դոնատելլո]]յից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։
 
Սովորել է ոսկերիչ Վեռոկքիոյի (որի անունն էլ ժառանգել է), Ա․ Բալդռվինետտիի և, հնարավոր է, Անտոնիո Ռոսսելինոյի մոտ։ [[1467]] թվականից կատարել է [[Ֆլորենցիա]]ն կառավարող [[Մեդիչիներ]]ի պատվերները։ Վեռոկքիոյի ստեղծագործություններում ֆլորենտական քվատրոչենտոյի ռեալիստական ավանդույթները զուգակցված են [[15-րդ դար]]ի վերջին Մեդիչիների արքունիքում աշխատող արվեստագետների գործերին բնորոշ ազնվականական նրբությանը։ Վաղ շրջանի՝ Ջովաննի և Պիեռո Մեդիչիների մահարձաններում (ծիրանաքար, գունավոր [[մարմար]], [[բրոնզ]], [[1472]], Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Հին ավանդատուն) Վեռոկքիոն հասել է ձևերի ներդաշնակ համամասնության և նրբագեղ դեկորատիվության։ Դավթի արձանում (բրոնզ, [[1473]]-[[1475]], Ազգային թանգարան, Ֆլորենցիա), որն աչքի է ընկնում [[անատոմիա]]կան ճշգրտությամբ, մանրազնին մոդելավորումով, հարդարման ոսկերչական նրբությամբ, Վեռոկքիոն մարմնավորել է գեղեցկության նոր, ազնվականական նրբագեղ իդեալը։ Կերտել է ճշգրիտ բնութագրումներով մի շարք դիմաքանդակներ ([[Ջուլիանո Մեդիչի]]ի կիսանդրին, թրծակավ, Ազգային պատկերասրահ, [[Վաշինգտոն]], կնոջ դիմաքանդակ, մարմար, մոտ [[1475]], Ազգային թանգարան, Ֆլորենցիա) և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ։ «Թովմասի անհավատությունը» խմբաքանդակում (բրոնզ, [[1476]]-[[1483]], Ֆլորենցիայի Օրսանմիքելե շենքի ճակատ) հասել է կերպարների ներաշխարհի բնականության, կոմպոզիցիայի ազատության։ Վեռոկքիոյի գլխավոր ստեղծագործությունը՝ հեծյալ կոնդոտյեր (վարձու ջոկատի հրամանատար) Բ․ Կոլլեոնիի արձանը [[Վենետիկ]]ի Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում ([[1479]]-[[1488]], բրոնզից ձուլվել է [[1490]] թվականին, ռենեսանսային անհատապաշտության վառ մարմնավորում է։ Վեռոկքիոյի գեղանկարչական աշխատանքները («Տիրամայր», մոտ [[1470]], Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Մկրտություն», [[1470]] թվականից հետո, [[Ուֆֆիցի պատկերասրահ]], [[Ֆլորենցիա]], կատարված է [[Լեոնարդո դա Վինչի]]ի մասնակցությամբ) աչքի են ընկնում գծանկարի ճշգրտությամբ, ձևերի մոդելավորման քանդակագործական ջանադրությամբ։ Վեռոկքիոն եղել է իտալացի բազմաթիվ արվեստագետների (Լեոնարդո դա Վինչի, [[Պերուջինո]] և ուրիշներ) ուսուցիչը։
Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475), որը պահվում է [[Ֆլորենցիայի ազգային թանգարան]]ում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո իր ոտքերի տակ սպանված [[Գողիաթ]]ի գլուխն, բայց այս երկու քանդակներն էապես տարբեր են։ Վերոկկիոյի մոտ Դավիթն ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար և թվում անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթն հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։
 
82 200

edits