«Լիպիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 175.
 
Գանգլիոզիդները ավելի հարուստ են ածխաջրերով՝ նրանց կազմի մեջ մտնում են բարդ օլիգոսախարիդ։ Առաջին անգամ գանգլիոզիդները անջատվել են ուղեղի գորշ նյութից։
 
== Օճառացվող լիպիդների քիմիական հատկությունները ==
=== Լիպիդների հիդրոլիզը ===
Օճառացվող լիպիդների կարևորագույն ռեակցիաներից է հիդրոլիզը:Այդ ռեակցիայի օգնությամբ պարզաբանվում են լիպիդների կառուցվածքը և ստացվում արդյունաբերական կարևոր նշանակություն ունեցող նյութեր՝ օճառներ:Լիպիդների մարսողությունը և հյուսվածքներում,ճարպերի և լիպիդների նյութափոխանակությունը սկսվում է հիդրոլիզից:Արդյունաբերական պայմաններում հիդրոլիզն անցկացվում է թթուների կամ հիմքերի ներկայությամբ ջրային գոլորշիներով:Ռեակցիաները ընթանում են բիմոլեկուլային նուկլեաֆիլ տեղակալման մեխանիզով (S<sub>N</sub>2):Մոմերի հիդրոլիզից առաջանում են բարձրագույն սպիրտներ և ճարպաթթուներ:
 
 
Օրգանիզմում հիդրոլիզն ընթանում է ֆերմենտային եղանակով՝ լիպազների մասնակցությամբ:Ճարպերի լրիվ թթվային հիդրոլիզի արդյունքում առաջանում են ճարպաթթուներ և գլիցերին,մասնակի հիդրոլիզի արդյունքում առաջանում են նաև մոնոացիլգլիցերիններ,դիացիլգլիցերիններ:
 
 
Լրիվ թթվային հիդրոլիզի արդյունքում առաջանում են ազատ ճարպաթթուներ և գլիցերին:
 
 
Ճարպերի հիմնային հիդրոլիզի արդյունքում առաջանում գլիցերին և կարբոնաթթուների աղեր՝ օճառներ:
 
 
Օրինակ,1-պալմիտո-2-օլեոստեարինի թթվային հիդրոլիզի արդյունքում առաջանում են մեկական պալմիտինաթթու,ստեարինաթթու և օլեինաթթու,իսկ հիմնային հիդրոլիզի դեպքում՝ նույն թթուների աղեր:
 
 
Կենդանական համակարգերում ֆոսֆոլիպիդները հիդրոլիզվում են համապատասխան ֆերմենտների մասնակցությամբ:
 
 
Ֆոսֆոլիպիդների հիդրոլիզը արդյունքում առաջանում են նաև ֆոսֆորական թթու,<<ազոտային հիմքեր>>
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիպիդ» էջից