«Լիպիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 154.
Սֆինգոֆոսֆոլիպիդները գլիցերոֆոսֆոլիպիդների կառուցվածքային անալոգներն են, որոնցում գլիցերինի փոխարեն ընդգրկված է C<sub>18</sub> երկատոմանի չհագեցած ամինասպիրտ՝ սֆինգոզինը։N-դիրքում ճարպաթթվով ացիլացված սֆինգոզինը կոչվում է ցերամիդ։ Գլխավոր սֆինգոֆոսֆոլիպիդները սֆինգոմիելիններն են, որոնցում ցերամիդի C-1 հիդրօքսիլ խումբը ացիլացված է ֆոսֆորիլխոլինային խմբով։
 
[[Պատկեր:Sphingosine structure.svg|thumb|Սֆինգոզին]]
[[Պատկեր:Ceramid.svg|thumb|Ցերամիդ]]
[[Պատկեր:Sphingomyelin.svg|thumb|Սֆինգոմիելին]]
 
=== Գլիկոլիպիդներ ===
Գլիկոլիպիդները կազմված են սֆինգոզին ամինասպիրտի, ճարպաթթվի և ածխաջրածնային մնացորդներից։ Հիմնական ներկայացուցիչներն են ցերեբրոզիդները և գանգլիոզիդները։ Ցերեբրոզիդների կազմի մեջ մտնում են մոնոսախարիդներ, առավել հաճախ գալակտոզ և գլյուկոզ։
 
[[Պատկեր:Galactoceramide.png|thumb|Գալակտոցերեբրոզիդ]]
[[Պատկեր:Beta-D-Glucosylceramid.svg|thumb|Գլյուկոցերեբրոզիդ]]
 
Գանգլիոզիդները ավելի հարուստ են ածխաջրերով՝ նրանց կազմի մեջ մտնում են բարդ օլիգոսախարիդ։ Առաջին անգամ գանգլիոզիդները անջատվել են ուղեղի գորշ նյութից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիպիդ» էջից