«Եփրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
չ կրճատումների բացում, փոխարինվեց: մլրդ → միլիարդ
Տող 46.
Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։
 
Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը։ գետի վերին հոսանքներում՝ Կամախից վեր՝ [[Բարձր Հայք]]ում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է՝ 0,6։ Մինչև Քեբանի [[ջրամբար]] հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը՝ 10-12 մլրդմիլիարդ խոր. մ, [[Արածանի]]ի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ։ Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ։ Տարեկան հոսքը 26 խոր. կմ է։
 
Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են՝ մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում՝ 250-300 մգ/լ։ Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 միլիոն տ։ Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եփրատ» էջից