«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը == Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ: Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը:
1845թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական,տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները:
Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում:
 
== Թաղիադյանի աշխարհայացքը == Թաղիադյանի աշխարհայացքը ամբողջական, միաձույլ չէ: Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը: Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ կուլտուրայի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ:
== Տպագրված գործերից ==