«Օդապարիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 2.
'''Օդապարիկ''' (կամ '''աերոստատ'''), [[օդ]]ից թեթև [[թռչող ապարատ]], որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ [[Արքիմեդի օրենք]]ի) [[գազ]]ի (կամ տաքացրած օդի) թաղանթի ամբարձչի ուժը։
 
Մեր օրերում օդապարիկները զվարճության և [[սպորտ]]ի բնագավառների մաս են։ Հատուկ օդապարիկ-զոնդերը [[գիտնական]]ներն օգտագործում են [[եղանակ]]ի, [[մթնոլորտ]]ի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար։ [[Օդ]]ագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և [[օդ]] բարձրանալու առաջին փորձերը կատարվել են [[18]]-րդ դարում։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան [[1783]] թվականին, երբ [[ֆրանսիա]]ցի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ [[ծուխ|ծխ]]ով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։
{{Անավարտ}}
Նույն թվականին [[Փարիզ]]ում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը [[25]] րոպե տևողությամբ թռիչք կատարեցին։ Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։ Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով։ [[1804]] թվականին [[Սանկտ Պետերբուրգ]]ում ռուս գիտնական Զախարովը և [[բելգիա]]ցի [[ֆիզիկոս]] Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու համար։ [[19]]-րդ դարի կեսերին օդապարիկներն սկսել են լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, [[Հետախուզություն|հետախուզ]]ում, լուսանկարում և այլն)։
Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ [[քամի|քամ]]ու քշած ուղղությամբ։ Այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին։
Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը [[1784]] թվականին առաջարկել է [[ֆրանսիա]]ցի ռազմական ճարտարագետ Մենիեն։ Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով։ [[1852]] թվականին ֆրանսիացի Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի, մինչև [[11]] կմ/ժ արագությամբ թռիչքը։
Ռադիոտեխնիկայի, [[էլեկտրոնիկա]]յի, ճշգրիտ սարքաշինության նվաճումները հնարավորություն ընձեռեցին ստեղծելու դյուրակառավարելի օդապարիկներ։
Մինչև [[1930]]-ական թվականների կեսերը ուղևորատար օդապարիկները և դիրիժաբլները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով։ Սակայն [[ջրածին]]ը դյուրությամբ բոցավառվում էր, և մի շարք աղետներից հետո, անվտանգության նկատառումներով, ստիպված եղան հրաժարվել դրանից։ [[1937]] թվականիի [[մայիս]]ի [[6]]-ին [[Նյու Յորք]]ից ոչ հեռու վայրէջք կատարելիս բոցավառվեց և ընկավ [[245]] մ երկարությամբ «Հինդենբուրգ» դիրիժաբլը. [[97]] ուղևորներից [[36]]-ը զոհվեցին։ Հետագա տարիներին օդապարիկները և դիրիժաբլներն սկսեցին լցնել [[հելիում]] գազով, որը չի այրվում և այդ առումով [[ջրածին|ջրածն]]ից անհամեմատ անվնաս է։
Ժամանակակից օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից։ Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով [[օդ]]ը։ Օդապարիկի ներքևում ճոպաններից կամ առասաններից կախված է զամբյուղ-գոնդոլը։ Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր։
Զամբյուղի հիմնակմախքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է [[օդ]]ը՝ օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում։ Վայրէջքի ժամանակ բացում են փականը կամ անջատում են գազայրոցը, գնդի ներսում օդը սառչում է, և օդապարիկն սկսում է վայր իջնել։
Օդագնացությունն օդից թեթև սարքերով՝ օդապարիկներով և դիրիժաբլներով, թռիչքներն են (ի տարբերություն ավիացիայի)։
 
== Հետաքրքիր փաստեր ==
*[[1987]] թվականին Ռիչարդ Բրենսոնը ([[Մեծ Բրիտանիա]]) և Պեր Լինդստրանդը ([[Շվեդիա]]) տաք օդով լցված օդապարիկով առաջինը թռան-անցան Ատլանտյան օվկիանոսի վրայով։
*[[1988]] թվականին Պեր Լինդստրանդը սահմանեց օդապարիկների բարձրության ռեկորդ՝ [[ԱՄՆ]]-ի [[Տեխաս]] [[նահանգ]]ում հասնելով [[19]].[[811]] մ բարձրության։
*[[1995]] թվականին Սթիվ Ֆոսսեթը ([[Կանադա]]) սահմանեց թռիչքի հեռավորության նոր ռեկորդ՝ հելիումով լցված օդապարիկով հաղթահարեց [[8]].[[748]] կմ՝ [[Կորեա]]յից [[Կանադա]] թռչելով [[Խաղաղ օվկիանոս]]ի վրայով։
*[[2008]] թվականին [[Երևան]]ում տեղի ունեցավ օդապարիկներով թռիչքի միջազգային փառատոն։
 
{{ՎՊԵ|Balloon}}
 
[[Կատեգորիա:Օդանավեր]]
 
[[cy:Balŵn]]
[[ml:ബലൂണ്‍ (ആകാശനൗക)]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օդապարիկ» էջից