«Լորենցի ձևափոխություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Հենդրիկ Անտոն Լորենց '''Լորենցի ձևափոխություններ''', որևէ պատահարի տարածաժա...»:
(Տարբերություն չկա)

10:37, 13 Հունիսի 2015-ի տարբերակ

Լորենցի ձևափոխություններ, որևէ պատահարի տարածաժամանակային կոորդինատների ձևափոխությունները՝ հաշվարկման մի իներցիալ համակարգից մյուսին անցնելիս: Առաջինը ստացել է գերմանացի ֆիզիկոս Վոլդեմար Ֆոխտը (1850–1919) 1887 թվականին, իսկ հետագայում (1904), նրանից անկախ, արտածել է Հենդրիկ Անտոն Լորենցը՝ իբրև այնպիսի ձևափոխություններ, որոնց նկատմամբ դասական միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի հավասարումները պահպանում են իրենց տեսքը (Անրի Պուանկարեի առաջարկությամբ այդ ձևափոխությունները կոչվել են Լորենցի անունով): Ժամանակի և տարածության գաղափարի ճշգրտումից հետո պարզվել է, որ մեխանիկայի հավասարումները նույնպես ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ: 1905 թվականին Ալբերտ Այնշտայնը արտածել է Լորենցի ձևափոխությունները, ելնելով հարաբերականության հատուկ տեսության հիմքը կազմող երկու պոստուլատներից՝ հաշվարկման բոլոր իներցիալ համակարգերի հավասարազորությունից և լույսի աղբյուրի շարժման նկատմամբ լույսի տարածման (վակուումում) արագության անկախությունից: Մասնավոր դեպքում, երբ հաշվարկման և իներցիալ համակարգերի համապատասխան առանցքները զուգահեռ են, և -ը շարժվում է -ի նկատմամբ հաստատուն արագությամբ ( առանցքի ուղղությամբ), ապա -ից –ին անցնելիս Լորենցի ձևափոխություններն ունեն հետևյալ տեսքը ․

Հենդրիկ Անտոն Լորենց





(c-ն լույսի արագությունն է վակուումում): արագությունների դեպքում Լորենցի ձևափոխությունները վերածվում են Գալիլեյի ձևափոխությունների: