«Սիլիցիումի երկօքսիդ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրություն, փոխարինվեց: →)
չ
'''Սիլիցիումի երկօքսիդ''', սիլիկահող, Si02, [[սիլիցիում]]ի և [[Թթվածին|թթվածնի]] միացությունը սիլիկաթթվի անհիդրիդն է։ Անգույն, դժվարահալ, պինդ նյութ է, հալվում է +1728 °C-ում, չի լուծվում ջրում և թթուներում։ Լուծվում է ֆտորաջրածնական թթվում, շատ դանդաղ՝ նաև ալկալիներում։ Խառնուրդներ պարունակող սիլիցիումի երկօքսիդը գունավորված է։ Առաջացնում է պոլիմորֆային ձևափոխություններ՝ [[քվարց]], տրիդիմիտ, կրիստոբալիտ, կոեսիտ, ստիշովիտ, կիտիտ, մանրաթելային սիլիկա հող։ Հալված սիլիցիումի երկօքսիդը պնդանում է՝ առաջացնելով ամորֆ ձևափոխություն՝ քվարցե ապակի։ Սիլիցիումի երրկօքսիդը անօրգանական պոլիմեր է՝ բաղկացած է թթվածնի ընդհանուր ատոմներով իրար միացած [Si04]4 քառանիստերից (ստիշովիտը՝ [SiOe]8՜ օկտաէդրներից)։ Բնության մեջ հանդիպում է քվարց, տրիդիմիտ և կրիստոբալիտ, նաև ջուր պարունակող օպալ կիզելգուր միներալների ձևով և կազմում է երկրակեղևի զանգվածի 12%։ Սիլիցիումի երկօքսիդը օգտագործվում է սիլիկատների (ապակի, խեցեղեն, հղկափոշի, բետոն, աղյուս են) արտադրության մեջ և ռադիոտեխնիկայում։
 
== Քվարց ==
{{Հիմնական|Քվարց}}
Քվարցի թափանցիկ անգույն բյուրեղներն անվանում են վանակն (լեռնային բյուրեղապակի)։ Քվարցը բնության մեջ խառնված է լինում տարբեր նյութերի հետ, այդ պատճառով ունենում է զանազան երանգներ։ Լեռնային բյուրեղապակու բյուրեղներն անգույն են ու խոշոր։ Քվարցն ունի տարբեր անվանումներ։ Նրա տարատեսակների ամենակարևոր առանձնահատկությունը բյուրեղացանցի կառուցվածքի տարբերություններն են, չնայած պատմականորեն քվարցի տարատեսակների անունները տրվել են ըստ գույների։
 
== Ամեթիստ (մեղեսիկ) ==
{{Հիմնական|Ամեթիստ}}
Ամեթիստը [[մանուշակագույն]] քվարցն է՝ մուգից մինչև հազիվ տեսանելի երանգով։ [[Արեգակ]]ի լույսի տևական ազդեցությունից [[ամեթիստ]]ը գունատվում է։
 
== Ավանտյուրին ==
{{Հիմնական|Ավանտյուրին}}
Սա քվարցի մանրահատիկ տարատեսակն է։ Կարող է լինել [[սպիտակ]], [[վարդագույն]], [[դեղին]], բալի [[կարմիր]], [[կանաչ]] կամ [[կապույտ]] (շատ հազվագյուտ)։ Օգտագործվում է զարդեր, մոմակալներ, դանակների և պատառաքաղների կոթեր, փոքրիկ սկահակներ պատրաստելու համար։ Արդյունահանման հիմնական վայրերն են [[Հնդկաստան]]ը, [[Բրազիլիա]]ն, [[Ռուսաստան]]ը։
 
== Աղբյուրներ ==
Քիմիայի 12-րդ դասարանի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի դասագիրք (Առլիկ Խաչատրյան, Լիդա Սահակյան)
 
[[Կատեգորիա:Սիլիցիումի օքսիդներ]]
{{ՀՍՀ}}