Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 45 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Նեոն ==
[[Պատկեր:Ne-TableImage.png|մինի|աջից]]
Ne [[Նեոն]]ը հայտնաբերել են [[անգլիա]]ցի [[գիտնական]]ներ Ռամզայը և Թրավերսը [[1898]] թվականին՝ հեղուկ [[օդ]]ի դյուրաեռ ֆրակցիայի [[սպեկտր]]ում։ Նեոն ստանում են [[հեղուկ]] օդի կոտորակային թորմամբ։ [[40]]% [[նեոն|նեոն պ]]արունակող [[ազոտ|ազո]]տի և [[հելիում]]ի խառնուրդն օգտագործվում է [[գովազդ]]ային լամպեր լցնելու համար։ [[Օդանավակայան]]ների և [[նավահանգիստ]]ների փարոսներում օգտագործվում են նեոնային աղեղային լամպեր։
 
== Արգոն ==
[[Պատկեր:Ar-TableImage.png|մինի|ձախից]]
Ar [[Արգոն]]ը հայտնաբերել են [[անգլիա]]ցի [[գիտնական]]ներ Ռամզայը և Ռելեն [[1894]] թվականին։ [[Արգոն]]ը իներտ գազերից ամենատարածվածն է։ [[40]]Ar իզոտոպը հանդիպում է [[կալիում]] պարունակող միներալներում. այն [[40]]K իզոտոպի ճառագայթաակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Ar-ի բարձր պարունակությունը (ըստ [[ծավալ]]ի` 0,[[933]]%) [[մթնոլորտ]]ում։ Արգոնն ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ։ Արգոնը կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական ու [[մետաղ]]աձուլական շարժընթացներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման ժամանակ։
 
== Կրիպտոն ==
[[Պատկեր:Kr-TableImage.png|մինի|աջից]]
Kr [[Կրիպտոն]]ը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը [[1898]] թվականին՝ [[հեղուկ]] [[օդ]]ի դժվարաեռ ֆրակցիայի [[սպեկտր]]ում։ [[Կրիպտոն]]ն ստանում են հեղուկ օդից։ Կիրառվում է էլեկտրավակուումային տեխնիկայում։
 
== Քսենոն ==
[[Պատկեր:Xe-TableImage.png|մինի|ձախից]]
Xe [[Քսենոն]]ը հայտնաբերել են Ռամզայը և Թրավերսը` կրիպտոնի հետ խառնուրդում (այստեղից էլ նրա անվանումը, որը հունարեն նշանակում է օտար)։ Իներտ գազերից ամենաակտիվն է, որի միացություններն էլ ստացվել են առաջինը։ Քսենոնը ստանում են հեղուկ օդից։ Օգտագործվում է նաև բժշկության մեջ, գլխուղեղի ռենտգենյան հետազոտման ժամանակ` որպես ռենտգենյան ճառագայթների կլանիչ։
 
== Ռադոն ==
[[Պատկեր:Rn-TableImage.png|մինի|աջից]]
Rn Ռադոնը հիմնականում գտնվում է մթնոլորտում, աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում։ Ռադոնի պարունակությունը ճառագայթաակտիվ [[հանքանյութ]]երում համեմատաբար մեծ է։ Այն հայտնաբերվել է [[ռադիում]]ի քայքայման արդյունքում առաջացող` [[օդ]]ի հոսանքով հեռացող ճառագայթաակտիվ գազում [[1903]] թվականին, որին [[1923]] թվականին տրվել է [[ռադոն]] անունը։
Ռադոնը ճառագայթաակտիվ [[գազ]] է։ Նրա քայքայումից ստանում են չցնդող ճառագայթաակտիվ իզոտոպներ, որոնք կուտակվում են [[օրգանիզմ]]ում և վտանգավոր են։ Ռադոնն ստանում են` [[ռադիում]]ի աղերի ջրային լուծույթով ազոտի կամ արգոնի հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ռադոն պարունակող գազ, որտեղից այն կլանում են ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով։ Ռադոնը և ռադոնային պատրաստուկներն օգտագործում են [[Բժշկություն|բժշկությ]]ան մեջ նյութափոխանակության խանգարումների, [[նյարդ]]ային և սիրտանոթային համակարգերի, հենաշարժական ապարատի, ներզատիչ [[գեղձ]]երի հիվանդությունների բուժման համար` ռադոնային և չոր օդառադոնային լոգանքների, ռադոնային ջուրը խմելու, ռադոնով հարստացված օդը շնչելու, միկրոհոգնաների, ճառագայթաակտիվ վիրակապերի ձևերով։ Ռադոնը լայն կիրառություն ունի ճառագայթաակտիվ հանքաղբյուրներով հարուստ առողջարաններում՝ Պյատիգորսկում ([[ՌԴ]]), Ծղալտուբոյում ([[Վրաստան]]) և այլուր։