«Քանաքեռի ալյումինի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քանաքեռի ալյումինի գործարան''' ՀԽՍՀ գունավոր մետալուրգիայի վարչության ձեռնարկություն։ Հիմ...»:
(Տարբերություն չկա)

11:57, 12 Հունիսի 2015-ի տարբերակ

Քանաքեռի ալյումինի գործարան ՀԽՍՀ գունավոր մետալուրգիայի վարչության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին շինարարական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել՝ 1944 թվականին։ Առաջին արտադրանքը թողարկվել է 1950 թվականին, երբ շահագործման է հանձնվել էլեկտրոլիզի արտադրամասի առաջին համալիրը։ 1953 թվականին շարք է մտել նույն արտադրամասի երկրորդ համալիրը։ 1960 թվականին սկսել են գործել փայլաթիթեղի գլանման, 1971 թվականին՝ կոնդենսատորային փայլաթի– թեղի, 1974 թվականին՝ մամլած պրոֆիլների արտադրամասերը։ 1984 թվականին փակվել է էլեկտրոլիզի արտադրամասը, և Քանաքեռի ալյումինի գործարանը դարձել է գունավոր մետաղների մշակման գործարան։ 1985 թվականին գործում էին էլեկտրաձուլման, փայլաթիթեղի գլանման, կոնդենսատորային փայլաթիթեղի, մամլած, պրոֆիլների և լայն սպառման ապրանքների արտադրամասերը։ Արտադրում է ալյումինի, կոնդենսատորային, հատիկավոր փայլաթիթեղներ, մամլած պրոֆիլներ, լայն սպառման ապրանքներ։ Արտադրանքն օգտագործվում է էլեկտրոնային և ռադիոտեխնիկայի, պոլիգրաֆիական, սննդի, ծխախոտի արդյունաբերության և շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։