«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
1900 թ.ապրիլի 19–ի(մայիսի 2–ի)առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև,ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից:Որպես սյուժե՝ նա ընտրել էր իրական մի դեպք՝ անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը:Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտի հասցրեց նկարը:Խոր գիշերով՝քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը:«Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա,նկարչի արվեստանոցում,որը,ինչպես նաև՝նկարչի ողջ տունը,վերածվել է թանգարանի:
Այվազովսկու ստեղծագործությանը բարձր գնահատական են տվել նրա շատ ու շատ ժամանակակիցներ,իսկ նկարիչ Ի.Ն.Կրամսկոյը գրել է.«Ով ինչ էլ ասի,Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում,այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ»:
Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղոցու բակում:1903թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել,որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է:Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
 
[[Պատկեր:Aivazovsky - Portret of wife, Anna Burnazyan-Sarkisova.jpg|250px|մինի|Աննա Բուռնազյանի դիմանկարը]]