«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին(Գևորգ).և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 17/29/-ին: Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»:Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր 17–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից:Հայտնի է,որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել:Այդուհանդերձ,Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել: Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝«Գայվազովսկի»:Ինքը՝ Այվազովսկին,ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է,որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովիա, Վալախիա),որտեղ զբաղվել է առևտրով:Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա:Մի քանի լեզու է իմացել:
==Մանկությունը։ Ուսումը։==
Նկարչի հայրը՝ Կոստանդին (Գևորգ)Գրիգորի Այվազովսկին(1771 – 1841)Թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի(1784 – 1860)հետ:Նրանց ամուսնությունից ծնվել են երեք աղջիկ և երկու տղա՝ Հովհաննեսը և Սարգիսը(հետագայում,սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է [[Գաբրիել Այվազյան|Գաբրիել]] անունը):Այվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել,բայց 1812 թ.ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։
Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից: Մասնավորապես՝ նա ինքնուրույն կերպով սովորել է ջութակ նվագել: Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան:Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել , որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն:Եվ հենց քաղաքապետի աջակցությամբ էլ, որն այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա նկարչի տաղանդի երկրպագուն, Այվազքվսկին Թեոդոսիայի գավառական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլի]] գիմնազիան:Այնուհետև նա պետության հաշվին սովորել է [[Սանկտ – Պետերբուրգի -Պետերբուրգ|Սանկտ–Պետերբուրգի]]գեղարվեստի կայսերական ակադեմիայում:
Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա: Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833թ. օգոստոսի 28 –ին28–ին: 1835 թ. «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական:Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ. աշնանային ցուցահանդեսին:Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհոգի վերաբերմունքին:Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց [[Նիկոլայ Առաջին Ռոմանով|Նիկոլայ Առաջինին]], [[Ցար|ցարի]] կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահահանդեսից:Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց,և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝ պրոֆեսորդասարան՝պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների:Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝ 1837դասարանում՝1837 թ.սեպտեմբերին Այվազովսկին <<Անդորրություն>> նկարի համար արժանացավ մեծ ոսկե մեդալի:Դա նրան իրավունք տվեց երկու տարի ճամփորդելու Ղրիմում և Եվրոպայում:
[[Պատկեր:Aivazovsky Chaos 1841.jpg|250px|մինի|Քաոս]]
 
== Ղրիմում և Եվրոպական երկրներում ==
1838 թ.գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ,որտեղ անցկացրեց երկու տարի:Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ,այլև մարտանկարներ էր նկարում(մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին,որտեղ,դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում,ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար):Իբրև ծանոթություն նշենք,որ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է:Ի դեպ, Այվազովսկու այս վերջին աշխատանքը,որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ,գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը:1839 թ.ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ,որտեղ սեպտեմբերի 23–ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և,բացի այդ,նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը: