«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից: Մասնավորապես՝ նա ինքնուրույն կերպով սովորել է ջութակ նվագել: Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան:Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել , որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն:Եվ հենց քաղաքապետի աջակցությամբ էլ, որն այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա նկարչի տաղանդի երկրպագուն, Այվազքվսկին Թեոդոսիայի գավառական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Սիմֆերոպոլի գիմնազիան:Այնուհետև նա պետության հաշվին սովորել է Սանկտ – Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում:
Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա: Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833թ. օգոստոսի 28 –ին: 1835 թ. «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական:Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ. աշնանային ցուցահանդեսին:Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհոգի վերաբերմունքին:Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինին, ցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահահանդեսից:Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց,և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների:Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝ 1837 թ.սեպտեմբերին Այվազովսկին <<Անդորրություն>> նկարի համար արժանացավ մեծ ոսկե մեդալի:Դա նրան իրավունք տվեց երկու տարի ճամփորդելու Ղրիմում և Եվրոպայում:
[[Պատկեր:Aivazovsky Chaos 1841.jpg|250px|մինի|Քաոս]]
== Ղրիմում և Եվրոպական երկրներում ==
1838 թ.գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ,որտեղ անցկացրեց երկու տարի:Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ,այլև մարտանկարներ էր նկարում(մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին,որտեղ,դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում,ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար):Իբրև ծանոթություն նշենք,որ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է:Ի դեպ, Այվազովսկու այս վերջին աշխատանքը,որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ,գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը:1839 թ.ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ,որտեղ սեպտեմբերի 23–ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և,բացի այդ,նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը:
Տող 54 ⟶ 55՝
1842 թ.սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվում է Հոլանդիա,այնտեղից անցնում անգլիա,իսկ ավելի ուշ այցելում է Փարիզ, Պորտուգալիա,Իսպանիա:Բիսկայան ծոցում այն նավը,որով ճամփորդում էր նկարիչը,ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին,թե նավը խորտակվել է,Այվազովսկին էլ՝ զոհվել:
Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց,և Այվազովսկին 1844թ.աշնանը,ողջ–առողջ և հռչակ ու փառք վաստակած,վերադարձավ Ռուսաստան։
 
== Հետագա կարիերան ==
1845 թ.դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը,1847 թ.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր,եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների(Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, Շտուտգարդի)անդամ: