«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղոցու բակում:1903թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել,որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է:Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
 
[[Պատկեր:Aivazovsky - Portret of wife, Anna Burnazyan-Sarkisova.jpg|250px|մինի|Աննա Բուռնազյանի դիմանկարը]]
== Ընտանիքը։ ==
1848թ Այվազովսկին ամուսնացավ:Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը,անգլուհի էր,ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր:Նրանք ունեցան 4 դուստր՝Ելենա,Մարիա,Ալեքսանդրա և Ժաննա:Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով,որ նա չեր ուզում ապրել մայրաքաղաքում:Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877թ․:Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր,որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝1882թ.:Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին:Մեկ տարի անց նրանք ամուսնացան:Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով: