«Ալիքատար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ալիքների տիպերը ալիքատարում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ո → է, ո (5) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
[[Պատկեր:Falowod linia pomiarowa.jpg|thumb|Ալիքատարային չափիչ սարք (չափիչ գիծ)՝ ԳԲՀ հաղորդման գծով էլեկտրական դաշտի տարածումն ուսումնասիրելու համար]]
Էլեկտրամագնիսական ալիքը կարելի է ուղղորդել տարածության մեջ անվերջ հաղորդիչ հարթության միջոցով։ Էլեկտրամագնիսական էներգիան տարածության մեջ ավելի լավ կարելի է սահմանափակել, եթե հաղորդիչ հարթությանը զուգահեռ, նրանից մի որոշակի տարածության վրա տեղադրվի երկրորդ հարթություն այնպես, որ ալիքները տարածվեն միայն այդ հարթությունների արանքում։ Այդպիսի ուղղորդող համակարգը կոչվում է ''երկհարթային ալիքատար'':
 
=== Հիմնական TEM տիպի ալիք ===
 
Ե՛վ էլեկտրական, և՛ մագնիսական վեկտորների երկայնակի բաղադրիչներ չունեցող ալիքները կոչվում են լայնակի էլեկտրամագնիսական՝ TEM ալիքներ։ Երկհարթային ալիքատարում TEM ալիքների հիմնական հատկություններից են.
#Քանի որ E-ի սահմանային պայմանները ինքնաբերաբար բավարարված են, դաշտի կառուցվածքը կախված չէ λ-ից և հարթությունների միջև եղած տարածություններից։ Հետևաբար`
 
:<math>\lambda_{cr TEM} = \infin </math>
այսինքն՝ համակարգը բաց է թողնում բոլոր հաճախականությունների տատանումները՝ ընդհուպ մինչև հաստատուն հոսանք։
 
# TEM - տիպի ալիքի տարածման սկզբունքը կապված չէ պատերից բազմաթիվ անդրադարձումների հետ։ Այդ պատճառով
:<math>\lambda_{TEM} = \lambda_0 </math>,
որտեղ λ -ն` համասեռ հարթ ալիքի երկարությունն է հարթությունների միջև առկա դիէլեկտրիկում։
 
TEM տիպի ալիքի բնութագրային դիմադրությունը (W<sub>TEM</sub>), որը հավասար է էլեկտրական և մագնիսական դաշտերի ամպլիտուդների հարաբերությանը, համընկնում է անսահման տարածությունում համասեռ հարթ էլեկտրամագնիսական ալիքի բնութագրային դիմադրության հետ։
 
:<math>W_TEM = \lim W_E = \lim _H = W</math>
 
Մաթեմատիկորեն կարելի է ճշգրիտ ապացուցել, որ TEM ալիքների տարածումը հնարավոր է միայն այն հաղորդման գծերում, ուր կան առնվազն երկու իրարից մեկուսացված հոսանքատար հաղորդիչներ, որոնց միջև պոտենցիալների տարբերություն է ստեղծված։ ԳԲՀ տեխնիկայում TEM ալիքների հաղորդման գծերից առավել հաճախ օգտագործվողը համառանցք հաղորդման գիծն է։ Այն երկու համառանցք մետաղյա գլանների համակարգ է։ Գլանների շառավիղները հավասար են a և b, որոնց արանքում դիէլեկտրիկի շերտ է։ Համարենք, որ դիէլեկտրիկը մագնիսային հատկություններ չունի (µ=1), ջերմային կորուստներ չկան (σ=0), հարաբերական դիէլեկտրիկ թափանցելիությունն էլ ε է։
 
=== Ալիքի կրիտիկական երկարություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալիքատար» էջից