«Դորիան Գրեյի դիմանկարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
 
== Սյուժե ==
«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին, ով պատահաբար ծանոթանում է իր մուսայի, իր երազանքների էակի՝ Դորիան Գրեյի հետ, սիրում նրան ու ոգեշնչված նրան է նվիրում իր արվեստն ու հոգին։ Սա սովորական սեր չէ, այլ մի յուրահատուկ ոչ բնական նվիրում ու հրապույր, տղամարդ-տղամարդ հարաբերությունների աստվածային գագաթ։ Երբ տղամարդն իր սեռակցին է տենչում ամենայն ազնվությամբ ու պարզությամբ, ամենայն սիրով ու քնքշությամբ, առանց հետին մտքերի, փորձելով տիրանալ ոչ թե նրա մարմնի տենչագին գեղեցկյությանն այլ հոգու առեղծվածային խորությանը, զգայական նվիրումին։ Եվ ինչպես նկարագրվում է գրքի նախաբանում «Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը հետևելով [[Հեդոնիզմ|Հենդոնիզմին]], դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։ Նկարիչը նկարում է իր մուսայի՝ Դորիանի դիմանկարն ու այդ վարկյանին հրապուրված իր նկարի գեղեցկությամբ, բայց հուսալքված, որ նկարի երիտասարդությունը հավերժ է, Գրեյն արտահայտում է վեպի իմաստը՝ կախարդանքին, կամ միգուցե երևակայական կախարդանքին սկիզբ տվող այդ բառերը՝
 
{{քաղվածք|— Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունն անմահ է։ Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին։ Ինչո՞ւ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու։ Յուրաքանչյուր անցնող ակնթարթ խլում է ինձանից ինչ-որ բան և տալիս նրան։ Օ~, եթե լիներ ճիշտ հակառակը, եթե փոխվեր նկարը, իսկ ես մնայի ճիշտ նույնը՝ ինչպես հիմա։ Ինչո՞ւ նկարեցիք, կգա մի օր երբ այդ նկարը կծաղրի ինձ կծաղրի դաժանորեն։|Դորիան}}