Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 109 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
'''Լևկիպոս''' (հին [[հունարեն]] Λεύκιππος) (մոտ [[մ.թ.ա. 500]], - [[մ.թ.ա. 440]] թթ.), հին հույն [[մատերիալիզմ|մատերիալիստ]] [[փիլիսոփա]]։ Ճշգրիտ ծննդյան վայրը հայտնի չէ։ Համարվում է [[ատոմիստական տեսություն|ատոմիստական ուսմունք]]ի գաղափարական հիմնադիրը։
| բնագիր անուն = Λεύκιππος
}}
'''Լևկիպոս''' (հին [[հունարեն]] {{lang-grc|Λεύκιππος)}}, (մոտ [[մ.թ.ա. 500]], - [[մ.թ.ա. 440]] թթ.), հին հույն [[մատերիալիզմ|մատերիալիստ]] [[փիլիսոփա]]։ Ճշգրիտ ծննդյան վայրը հայտնի չէ։ Համարվում է [[ատոմիստական տեսություն|ատոմիստական ուսմունք]]ի գաղափարական հիմնադիրը։
 
== Կենսագրություն ==
 
=== Պատմական փաստերի համադրում ===
 
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է ([[Էրվին Ռոդե]], [[Պաուլ Տանների]] և ուրիշներ): Սակայն [[հերկուլանում|Հերկուլանյան]] [[պապիրուս]]ներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը։<ref>Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.</ref> Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) [[Հերման Դիլս]]ն իր հիմնած [[դոքսոգրաֆիա]]<ref>Կարծիքների, վկայությունների համադրություն։</ref> տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին։<ref>Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8[https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/3110013738]</ref>
 
== Աշխատություններ ==
 
Շարունակելով [[Հոնիա]]յի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես [[միլեթյան դպրոց]]ի և [[Հերակլիտ]]ի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը։ Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել։ Սակայն նրա գրչին են վերագրվում «''Մեծ դիակոսմոս''» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «''Մտքի մասին''» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում [[մ.թ.ա. 4]]-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի ([[Աբդերյան դպրոց]]ի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ։<ref>Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I[http://odinblago.ru/ist_drevn_filos/8]</ref>
 
=== Մեծ Դիակոսմոս ===
 
Դիակոսմոս (διάκοσμος, բառացի – սարքավորում, գործիք), անտիկ շրջանի ատոմիստների տերմին, որը նշանակում է «Աշխարհի կառուցվածք», «Աշխարհի կարգ»: «Մեծ դիակոսմոս»(ὁ μέγας Διάκοσμος) և «Փոքր դիակոսմոս» (ὁ μικρός Διάκοσμος), երկու փիլիսոփաների գրած ստեղծագործություններն են, որոնցից առաջինը Լևկիպոսին է պատկանում, իսկ երկրորդը՝ Դեմոկրիտեսին։ Դրանք չեն հասել մեր օրերը։ Լևկիպոսից ու Դեմոկրիտեսից հասած հատվածների և ավելի ուշ շրջանի հեղինակների վկայությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ դիակոսմոսում շարադրվել են աշխարհստեղծման ընդհանուր խնդիրները ատոմիստական մատերիալիզմի տեսանկյունից։ Իսկ Փոքր դիակոսմոսում առաջին անգամ տրվել է բնության և մարդու բնական զարգացման համընդհանուր տեսակետը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ]]
159 787

edits