«Էրազմ Ռոտերդամցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Ռոտերդամ]] քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի [[բյուրգեր]]ի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից, զրկվելով ծնողներից, նա ստիպված է լինում վանք մտնել թե'թե՛ իր գոյությունը պահպանելու, և թե'թե՛ ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է [[դասական լեզուներ]] և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով, 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է [[Փարիզ]]։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել [[Եվրոպա]]յում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, [[Իտալիա]]յում, ապա անցնում է [[Անգլիա]]։ [[Քեմբրիջի համալսարան]]ում դասավանդում է [[հունարեն]] և [[աստվածաբանություն]]։ Ծանոթանում է [[Թոմաս Մոր]]ի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։
 
Վերադառնալով Անգլիայից, նա ապրում է [[Գերմանիա]]յում, մի քանի տարի ծառայում է [[Կառլոս V (Հռոմեական սրբազան կայսրություն)|Կառլոս V]]-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է [[Շվեյցարիա]]յում, որտեղ էլ մահանում է։ <ref>{{cite book|author=Հ. Մամիկոնյան|title=Արտասահմանյան գրականության պատմություն (վերածննության դարաշրջան)|publisher=Հայպետուսմանկհրատ|location=Երևան|year=1961|page=էջ 243}}</ref>