«Ճառագայթավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Haeckel Stephoidea.jpg|250px|աջից|մինի|Ճառագայթավորներ]]
{{միացնել|Ռադիոլարիաներ}}'''Ճառագայթավորներ''', '''Ռադիոլարիաներ''' (Radiolaria {{lang-lat|radius}} - [[ճառագայթ]]), [[նախակենդանի]]ների տիպի [[սարկոդային]]ների դասի ենթադաս։ Մարմնի չափերը՝ 40 մկմ-ից 1 մմ և ավելի։ Ծովային (հատկապես տաք) [[պլանկաոն]]ային օրգանիզմներ են։ Ունեն ներքին կմախք՝ կաշվենման ծակոտկեն պատիճի տեսքով, որի մեջ ներփակված է մեկ կամ մի քանի կորիզ ամփոփոդ [[ներպատիճային ցիտոպլազմա]]ն։ Վերջինս ծակոտիների միջոցով հաղորդակցվում է [[արտապատիճ]]ային [[ցիտոպլազմա]]յի հետ։ [[էկտոպլազմա]]յում համարյա միշտ հանդիպում են բազմաթիվ [[միաբջիջ ջրիմուռ]]ներ՝ [[զոոքսանտել]]ներ։ Ճառագայթավորները լողում և կեր են որսում կեղծ ոտքերի օգնությամբ։ Ճառագայթավորները ունեն նաև [[սիլիցիում]]ի օքսիդից կամ [[ստրոնցիում]]ի սուլֆատից կազմված ասեղներ, որոնց տարբեր համադրությունից առաջանում է արտաքին կմախքը։ Ճառագայթավորների կորիզը պարունակում է մեծ քանակությամբ [[դեզօքսիռիբոնուկլեինաթթու]] ([[ԴՆԹ]]), որը պայմանավորված է դրանց արտակարգ պոլիպլոիդությամբ ([[քրոմոսոմ]]ների ավելի քան 1000 [[հապլոիդ]] հավաք)։ Բազմանում են կիսվելով, առանձին տեսակների մոտ նկատվել է [[իզոգամ կոպուլյացիա]]յի տիպի Աբական պրոցես։ Հայտնի է Ճառագայթավորների 7000-ից ավելի տեսակ։
 
{{ՀՍՀ}}