«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (4)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Վարդան Արևելցի''' (հիշատակվում է նաև որպես '''Վարդան Գանձակեցի''', '''Աղվանից Վարդան''', '''Վարդան Կիլիկեցի''', '''Վարդան Մեծ''', '''Վարդան Պատմիչ''', '''Վարդան Վարդապետ''' (մոտ 1200, [[Գանձակ]]) – 1271, [[Խոր Վիրապ]])), պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ։
 
== Կենսագրություն ==
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթություն է ստացել [[Գոշավանք|Նոր Գետիկի վանքում]] (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39 թթ, 1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս [[Կոստանդին Ա Բարձրբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] հետ։ Մասնակցել է [[Սիս|Սսի]] 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և [[Հռոմի պապ]]ի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել [[Հաղպատ]]ի և [[Ձագավան]]ի եկեղեցական ժողովները, հիմնել [[Սաղմոսավանք]]ի, [[Թեղենյաց մենաստան]]ի, [[Աղջոց վանք]]ի, [[Խոր Վիրապի դպրոց|Խոր Վիրապի]], [[Հառիճի վանք]]ի, [[Խորակերտի վանք|Խորակերտ]]ի դպրոցները։ Խոր Վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ։
 
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։
 
== Մատենագիտական ժառանգությունըժառանգություն ==
=== Աստվածաբանական երկեր ===
Վարդան Արևելցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն՝ պատմական, մեկնողական, քերականագիտական բնույթի երկասիրություններ, ճառեր, ներբողներ, խրատներ, թղթեր։ Նա հայ մեկնաբանական մտքի ամենանշանավոր դեմքերից է, մի ամբողջ մեկնաբանական դպրոցի հիմնադիր։ Նշված բնագավառում հեղինակել է «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Հնգամատենին», «Մեկնութիւն Դանիէլի» և այլ գործեր։ Առանձնանում է Երգ երգոցի նրա մեկնությունը, որտեղ, հիմք ընդունելով [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]] համանուն բովանդակությամբ գործը, Վարդան Արևելցին նախ պարզաբանելով շարադրել է նրա մտքերը՝ լրացնելով Ընդհանրական եկեղեցու մյուս սուրբ հայրերի և Գրիգոր Նարեկացու մեկնություններով, իսկ այնուհետև տվել է իր ինքնուրույն մեկնությունը։ Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։
Վարդան Արևելցու բազմաթիվ և բազմաբնույթ ճառերում, խրատներում, ներբողներում ու թղթերում արծարծվում են աստվածաբան. խնդիրներ, ծիսական հարցեր, փառաբանվում են Հայ եկեղեցու սուրբերը («Ճառ ի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստան աշխարհիս», «Յայտարարութիւն բանից յերիցս երանեալ հոգին մեր ի Ս. Հայրապետն Յովհան Աւձնեցին», «Թուղթ առ Հայոց կաթողիկոսն Կոստանդին» և այլն)։
 
Վարդան Արևելցին մեծ ուշադրություն է դարձրել երաժշտության տեսության և գեղագիտության հարցերին, անդրադարձել ձայնեղանակների մասին ուսմունքին, երաժշտության զգայական մեծ ազդեցությանը։ Նա հայտնի է նաև որպես բեղուն շարականագիր՝ հեղինակել է Շարակնոցում Աստվածածնի ծննդյան առաջին կանոնը («Որ նախիմաց իմաստութեամբ»), տասներկու առաքյալների օրհնությունը («Ի յանսահման ծովէն») և ս. Թարգմանչաց կանոնի օրհնության երկու պատկերները («Որք զարդարեցին» և «Որ թագաւորաց»)։
Տող 15.
Վարդան Արևելցու աստվածաբանական երկասիրություններից առանձնանում է «Լուծմունք ի Ս. Գրոց» ժողովածուն՝ գրված Հեթում Ա թագավորի պատվերով (հայտնի է նաև «Ժղլանք» անունով)։ Այն կազմված է բազմաբնույթ նյութերից, շարադրված է դյուրըմբռնելի միջին հայերենով, ունի հանրագիտարանային բնույթ, եղել է միջնադարյան Հայաստանի ամենատարածված գրքերից մեկը։
 
=== «Հաւաքումն պատմութեան» ===
Վարդան Արևելցու պատմական բնույթի գլխավոր երկասիրությունը «Հաւաքումն պատմութեան» գիրքն է, որը համընդհանուր պատմություն շարադրելու նոր փորձ էր հայ պատմագրության մեջ։ Բաղկացած է «Նախերգանքից» և հարյուր գլխից։ Բուն պատմությունն սկսում է Բաբելոնյան աշտարակաշինությունից և հասցնում մինչև կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու մահը (1267 թ)։ Որպես սկզբնաղբյուր հեղինակն օգտագործել է նախորդ գրեթե բոլոր հայ պատմիչների ու մատենագիրների, իր ժամանակակիցներից՝ [[Վանական Վարդապետ]]ի, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] և ուրիշների աշխատությունները, վիմական արձանագրություններ, դիվանատան փաստաթղթեր, ժողովրդական պատումներ, [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] աշխատությունները։ <br />
Ըստ հրեա [[Հովսեպոս Փլավիոս]] և հույն [[Եվսեբիոս Կեսարացի]] պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների Վարդան Արևելցին [[Նախիջևան]] տեղանունը մեկնաբանվում է որպես [[Նոյ]]ի առաջին իջևանատեղի↓։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է [[Վասպուրական]]ի [[Նախճավան]]ում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ [[Մարանդ]]ում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, [[Երևան]] քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։ Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև [[Հայ առաքելական եկեղեցի]]ները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է [[Նոյյան տապան]]ից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է [[Մծբին]] քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ [[Հակոբ Մծբնացի]] հայրապետը<br />
Հատկապես արժեքավոր է իր ապրած ժամանակաշրջանի՝ XII դ վերջի և XIII դ պատմական իրադարձությունների նկարագրությունը։ Երկը կարևոր աղբյուր է այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։
 
=== Այլ բնույթի աշխատություններ ===
Վարդան Արևելցուն են վերագրվում Խաչին նվիրված ճառեր, «Կանոնական բանս» գրվածքը, առակներ, ընդարձակ և համառոտ տարբերակներով պահպանված «Աշխարհացոյց»-ը։ Հեղինակ է նաև քերականական երկու աշխատությունների՝ «Մեկնութիւն քերականին» և «Վասն բանին մասանց», որոնք գրված են ժամանակի խոսակցական լեզվով։ Հեթում Ա-ի պատվերով գրված առաջին աշխատությունը Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանության մեկնությունն է, իսկ երկրորդը՝ հայոց լեզվի շարահյուսության սկզբունքների նկարագրությունը։
 
=== Թարգմանչական գործունեությունըգործունեություն ===
Վարդան Արևելցին բազմաթիվ գործեր է թարգմանել հունարենից, լատիներենից և ասորերերնից։ Ասորի Իշող քահանայի աշխատակցությամբ՝1248-ին թարգմանել է ասորի ժամանակագիր Միքայել Ասորու (1126–99) «Ժամանակագրութիւնը» և «Յաղագս քահանայութեան» գործը։ Խմբագրել ու լրացրել է Տոնապատճառ ծիսական ժողովածուն։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://khachik-aper.do.am/Vardan_Arevelci.pdf Վարդան Արևելցու «Աշխարհացոյց», «Մեկնութիւն քերականի» և «Պատմութիւն» աշխատությունները] (գրաբար)
* [http://www.lusamut.net/level3_.php?id=131&id_3=292&cat_=6&id_2=616&s=29 Վարդան Արևելցի, «Գովեստի խոսք՝ ուղղված սուրբ Գրիգոր Լուսավորչին»]
Տող 44.
 
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Արևելցի, Վարդան}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]
[[Կատեգորիա:Հայ աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:1271 մահեր]]
[[Կատեգորիա:Գանձակի շրջանում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ]]