«Ռոմանոս Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական, ձևաչափ)
No edit summary
{{Այլ կիրառումներ|Մելիքյան (այլ կիրառումներ)}}
'''Ռոմանոս Հովակիմի Մելիքյան''' ([[1883]]թ., [[հոկտեմբերի 1]], [[Կիզլյար]], [[Դաղստան]], [[Ռուսական կայսրություն]] - [[1935]]թ. [[մարտի 30]], [[Երևան]]), [[հայ]] [[երգահան]], երաժշտագետ, [[խմբավար]] և մանկավարժ։ Հայրենադարձվել է Հայաստան 1921 թ., որտեղ հիմնել և ղեկավարել է բազում երագչախմբեր։ Համարվում է հայկական ռոմանսի հիմնադիրը, հեղինակ է բազմաթիվ ռոմանսների, որոնցից առավել հայտնի են «Աշնան տողեր», «Զմրուխտի», «Զառ-զառ», «Նոր օրերի երգեր» վոկալ շարքը։ Նրա անունն է կրում Երևանի երաժշտական դպրոցներից մեկը։
 
== Կենսագրություն ==
Ռոմանոս Մելիքյանը ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Դաղստան]]ի Ղզլար քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին հայկական ժողովրդական երգեր և շարականներ է մշակել երգչախմբի համար: 1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը [[Գևորգ Չորեքչյան]]ն էր (1945–54 թվականներին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս): 1905 թվականին մեկնել է [[Մոսկվա]] և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվել ժողովրդական կոնսերվատորիա` Բ. 3ավորսկա դասարան: Մոսկվայում ղեկավարել է [[Լազարյան ճեմարան]]ի երգչախումբը, որի համար մշակել է մի շարք ժողովրդական երգեր` «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն: Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը` մյուս, նրան ստիպել են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա` Թիֆլիս: Աշխատել է Հովնանյան դպրոցում` որպես երաժշտության ուսուցիչ: 1908 թվականին իր շուրջն է համախմբել դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Երաժշտական լիգա» ընկերությունը: 1912 թվականին, նրա աջակցությամբ, [[Ազատ Մանուկյան]]ը հրատարակել է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն և հրատարակել է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը: Ուսանողության համար գրել է «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն:
 
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ: 1920 թվականին [[Թիֆլիս]]ում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը: 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է [[Երևան]]` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա: 1924 թվականին մեկնել է [[Ստեփանակերտ]]` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա` Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո` կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի միջև: Մասնակցել է Սպենդիարյանի «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ» օպերա]]յի բեմադրության աշխատանքներին և [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերային թատրոն]]ի հիմնադրմանը: Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու` «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն: Նրա անունն է կրում [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան|Երևանի երաժշտական ուսումնարան]]ներից մեկը: Մահացել է Թիֆլիսում:
 
== Տես նաև ==
*[[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]
 
== Արտաքին հղումներ ==
* Ռոմանոս Մելիքյանի մասին [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1456 Հայկական հանրագիտարանում]
254 357

edits