Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
{{unreferenced}}
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
[[Պատկեր:Schopenhauer.jpg|մինի|250px|Արթուր Շոպենհաուեր]]
| բնագիր անուն =
'''Արթուր Շոպենհաուեր ''' ([[գերմաներեն|գերմ.]] ''Arthur Schopenhauer'', [[1788]]թ., [[փետրվար 22]], [[Դանցիգ]] - [[1860]]թ. [[սեպտեմբերի 21]], [[Մայնի Ֆրանկֆուրտ]]), [[Գերմանիա|գերմանացի]] [[փիլիսոփա]], գրող։ [[Կանտ]]ի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբանական սկզբունքի» հիման վրա։
}}
 
'''Արթուր Շոպենհաուեր ''' ([[գերմաներեն{{lang-de|գերմ.]] ''Arthur Schopenhauer''}}, [[1788]]թ., [[փետրվար 22]], [[Դանցիգ]] - [[1860]]թ. [[սեպտեմբերի 21]], [[Մայնի Ֆրանկֆուրտ]]), [[Գերմանիա|գերմանացի]] [[փիլիսոփա]], գրող։ [[Կանտ]]ի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբանական սկզբունքի» հիման վրա։
== Կյանքն ու ստեղծագործությունը ==
 
== Կյենսագրություն ==
Արթուր Շոպենհաուերը ծնվել է [[Դանցիգ]]ում, որը Գերմանիայում [[ազատ գոտի]] էր։ Նրա հայրը՝ [[Ֆլորիս Շոպենհաուեր]]ը ծագում էր առևտրականների դինաստիայից, իսկ մայրը՝ [[Յոհաննա Շոպենհաուեր]]ը հետագայում հայտնի գրող էր։
* [[1793]]–ին Շոպենհաուերների ընտանիքը լքում է Դանցիգը և տեղափոխվում է [[Համբուրգ]]։ Պատանի Արթուրին հայրը ուղարկում է Համբուրգի մասնավոր դպրոց, մտադրվելով, որ տղան դառնալու է առևտրական։ Երիտասարդ Արթուրը, ցուցաբերելով բացառիկ ընդունակություններ, խնդրում է հորը իրեն ուղարկել գիմնազիա։
* [[1803]]–[[1804]] թթ. մի քանի շաբաթ [[Ուիմբլդոն]]ում [[անգլերեն]] ուսումնասիրելուց հետո Շոպենհաուերը ճամփորդում է [[Հոլլանդիա]], [[Անգլիա]], [[Ֆրանսիա]], [[Շվեյցարիա]], [[Ավստրիա]], [[Շլեզիեն]], և [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիա]]։
* [[1807]] թ–ին Շոպենհաուերը աշակերտում է [[Գոթա]] քաղաքի գիմնազիայի տնօրենի [[Դորինգ]]ին, իսկ 1809–ին աշակերտում է [[Ֆրանց Պասսովին]]։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805 թ.) ֆինանսապես անկախանում է։
* [[1809]] թ–ն Շոպենհաուերը [[Գյոթթինգեն]]ի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
* [[1813]] թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում [[Յենա]]յի համալսարանում, իր «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին»<ref>Փիլիսոփայական բառարան, [[Բավարար հիմունքի օրենք]], Ե., 1975 թ. էջ 55:</ref> (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]ն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ [[Ֆրիդրիխ Մայեր]]ի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական [[Բրահմանիզմ]] փիլիսոփայության հետ։
* [[1815]]թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
* [[1818]]թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է [[Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզ]]ը։
 
== Փիլիսոփայական հայացքներըհայացքներ ==
 
Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ [[անգիտակցական]] սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս "օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից"։
 
=== «Կամքի ազատություն» ===
 
Հիմնական հարցը, որ արծարծվում է այս աշխատանքում, կայանում է հետևյալում. հնարավո՞ր է արդյոք մարդկային կամքի ազատության հիմնավորումը բխեցնել ինքնագիտակցությունից։ Այս միանգամայն կարևոր, լուրջ և բարդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ ճիշտ է հստակեցնել հիմնական հասկացությունները, օրինակ թե ի՞նչ է ազատությունը։ Ստույգ դիտարկման դեպքում ազատությունը հասկացվում է որպես բացասական երևույթ։ Դա բացատրվում է նրանով, որ ազատություն ասելով առաջին հերթին հասկանում ենք ցանկացած խոչընդոտի բացակայություն։ Ազատության հասկացությունը ունի միանգամայն տարբեր 3 ձևեր՝
* ֆիզիկական
 
=== «Բարոյականության հիմքերը» ===
 
Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները։ Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը։ Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար։ Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով։ Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան։ Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն։ Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար։ Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը։ Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով։ Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը։ Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական [[էգոիզմ]], որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ։ Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան։ Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց։ Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա։ Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ։ Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ։
 
{{վիքիքաղվածք}}
 
{{Արտաքին հղումներ}}
== Հայերեն թարգմանություններ ==
 
 
{{DEFAULTSORT:Շոպենհաուեր, Արթուր}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի գրողներ]]
[[Կատեգորիա:Գերմանալեզու գրողներ]]
[[Կատեգորիա:1788 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Փետրվարի 22 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1860 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 21 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
159 715

edits