«Օքսֆորդի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
 
[[1167]] թվականին Բրիտանիայի արքա [[Հենրի III (Անգլիա)|Հենրի II]]-ն իր հպատակներին արգելեց սովորել Ֆրանսիայում և նրանց ուղարկեց Օքսֆորդ` այնտեղ կրթվելու, համալսարանը զարգացնելու և անգլերենին ավելի լավ տիրապետելու համար<ref>Christopher Nugent Lawrence Brooke. (1988.) ''Oxford and Cambridge'', Cambridge University Press, Cambridge, p. 56.</ref>: Որպես կրթօջախի առաջին դասախոս հիշատակվում է բրիտանացի հանրահայտ պատմիչ [[Ջերարդ Ուելսց]]ին, ով ուսանողների համար դասախոսություններ էր կարդում [[1188]] թվականից: Առաջին գիրքը, որ համալսարանում պատրաստվել է [[1190]] թվականին, «''Emo of Friesland''» խորագրով պատմական տվյալների ժողովածուն է, որտեղ մանրամասն նշվում են Օքսֆորդի պատմությունը, քաղաք եկած շուրջ 50 ուսանողների առաջին տպավորությունները<ref>{{cite web|last=Morgan|first=John|title=Top Six Universities Dominate THE World Reputation Rankings|url=http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2011/reputation-ranking/analysis|quote="The rankings suggest that the top six-...Stanford University and the University of Oxford – form a group of globally recognised "super brands".}}</ref>: Սկզբում համալսարանում կրթվելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, սակայն 1878 թվականից այդտեղ կարող էին կրթություն ստանալ նաև կանայք, բայց` տղամարդկանցից առանձին:
[[Պատկեր:Keble College Chapel - Oct 2006.jpg|մինի|ձախից]]
 
Ավելին` [[1974]] թվականին ստեղծվեց «Սուրբ Հիլդայի» կրոնական քոլեջը, որտեղ կարող էին կրթվել միմիայն կանայք. տղամարդիկ իրավունք չունեին այդ քոլեջում կրթվելու: Այդ արգելքը «Սուրբ Հիլդայի» քոլեջում վերացավ միայն մի քանի տարի առաջ` [[2008]] թվականին<ref name=CollegesandHalls>{{cite web|url=http://www.ox.ac.uk/colleges/colleges_and_halls_az/index.html|title=Colleges and Halls A-Z|publisher=University of Oxford|accessdate=2008-10-04|archiveurl=http://www.webcitation.org/61CYHOoiD|archivedate=2011-08-25}}</ref>:
 
== Կրթություն ==
Համալսարանում կրթություն կարելի է ստանալ բազմաթիվ ուղղություններով` [[երգ]]-[[երաժշտություն]], [[մաթեմատիկա]] ու [[Բնագիտություն|բնագիտական գիտություններ]], [[սոցիոլոգիա]], [[բժշկություն]], [[տնտեսագիտություն]], [[իրավագիտություն]], [[քաղաքագիտություն]], [[լրագրություն]], [[պատմություն]], [[Միջմշակութային հաղորդակցություն|միջմշակութային]] հարաբերություններ, [[լեզվաբանություն]], [[գրականություն]], [[բանասիրություն]], [[աստվածաբանություն]] և այլն: Մեծ ուշադրություն է դարձվում նաև [[սպորտ]]ին<ref>{{cite web |url=http://www.music.ox.ac.uk/assets/files/Chor_Org_Downloads/OrgAwards2009.pdf | archiveurl=https://web.archive.org/web/20120822114305/http://www.music.ox.ac.uk/assets/files/Chor_Org_Downloads/OrgAwards2009.pdf | archivedate=22 August 2012 |quote=It is possible for a candidate to enter the comparable competition at Cambridge which is scheduled at the same time of year. |title=Organ Awards Information for Prospective Candidates|publisher=Faculty of Music, University of Oxford |accessdate=22 March 2009}}</ref>: Ակադեմիական կրթությունը բաժանվում է երեք մասի` [[հոկտեմբեր]]ից [[դեկտեմբեր]], [[հունվար]]ից [[մարտ]], [[ապրիլ]]ից [[հունիս]] ժամանակահատվածներով: Ուսումնական տարին համալսարանում ավելի կարճ է, քան Բրիտանիայի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այստեղ ուսանողները տարվա մեջ երեք անգամ արձակուրդի հնարավորություն են ստանում` ձմռանը` [[Սուրբ Ծնունդ|Սուրբ Ծն]]նդին, գարնանը` [[Սուրբ Զատիկ]]ին և ամառային երկար արձակուրդ:
[[Պատկեր:Magdalen-may-morning-2007-panorama.jpg|մինի|ձախից]]
 
=== Դասախոսներ ===
Ներկայումս համալսարանի ռեկտորն է Բարն դքսության լորդ [[սըր Քրիս Պատտեն]]ը, իսկ նրա տեղակալը` Էդնրյու Համիլթոնը: Համալսարանում դասավանդում են 4 հազարից ավելի դասախոսներ ու գիտնականներ: Նրանցից 70-ը [[Լոնդոն]]ի Գիտնականների թագավորական միությունից են, իսկ 100-ից ավելին` Բրիտանական ակադեմիայից:
Տող 58.
== Կրթություն ստանալու համար ==
[[Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր|Բակալավրի]]ական կրթությունը հիմնականում իրականացվում է փոքր խմբերով ու անհատական աշխատանքների միջոցով: 1-ից մինչև 4 ուսանող ունեցող խումբը պետք է հատկացված ժամանակի ընթացքում որոշակի ուսումնասիրություն կատարի` օգտվելով համալսարանի ահռելի քանակությամբ գրապահոց ունեցող 100-ից ավելի գրադարաններից ու դասախոսների խորհրդից: Ամեն շաբաթվա սկզբում ուսանողները հավաքվում են, իրենց ղեկավարների ու դասախոսների հետ մոտ մեկ ժամ քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, ապա անցնում գիտահետազոտական գործին: Հետազոտության համար ուսանողներին տրվում է առավելագույնը մեկ կամ երկու շաբաթ` կախված թեմայի բարդությունից ու ծավալից: Աշխատանքները քննարկվում են դասախոսությունների ու սեմինարների ժամանակ: Ուսանողները կոչումներ ստանալու համար պետք է հանձնեն մի շարք քննություններ, որոնց անցկացման ձևը, ժամկետներն ու քանակն ամեն տարվա համար սահմանում է համալսարանի ղեկավարությունը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել համալսարան, ապա պետք է անգլերեն իմանա անգլիացուց ոչ պակաս, այլապես անհնար է [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդ]] ընդունվելը:
[[Պատկեր:Sheldonian Theatre Oxford.jpg|մինի|ձախից]]
 
== Համալարանը որպես ուս. կենտրոն ==
Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ: