«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 75.
Կառլ Պավլովիչ Բրյուլովը մահացել է 1852 թվականի հունիսի 23-ին [[Հռոմ|Հռոմի]] մոտակայքի [[Մանցիանա]] քաղաքում, որտեղ բուժվում էր հանքային ջրերով: Հռոմի ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ, մահը վրա է հասել շնչահեղձության նոպայից երեք ժամ հետո: Թաղված է [[Հռոմեական գերեզմանոց ոչ կաթոլիկների համար|Մոնթե Տեստաչոյի հեղափոխականների գերեզմանատանը]]
 
== Անձնական կյանքը ==
Երկար տարիներ Բրյուլովը կապված էր կոմսուհի [[Յուլիա Սամոյլովա|Յուլիա Սամոյլովայի]] հետ, որը նրա ներշնչանքի աղբյուրն ու բնորդուհին էր:
1838 թվականին Բրյուլովը ծանոթացավ Ռիգայի քաղաքապետ [[Ֆրեդերիկ Ջորջ|Ջորջ Ֆրեդերիկի]] 18-ամյա աղջկա` Էմիլիա Թիմի հետ և սիրահարվեց նրան:1839 թվականի հունվարի 27-ին նրանք ամուսնացան, սակայն մեկ ամիս անց ընդմիշտ բաժանվեցին: Էմիլիան հեռացավ ծնողների հետ Ռիգա, Բրյուլովի կողմից աաջ քաշված ամուսնալուծության գործընթացը ձգձգվեց մինչև 1841 թվականը: Բաժանման պատճառը պետերբուրգյան հանրությանը, որը մշտապես մեղադրում էր ամուսնուն` մնաց անհայտ: Կնոջ և նրա հարազատներից զրպարտված Բրյուլովը դարձավ մերժված հասարակության կողմից: Հետազոտողները պնդում են, որ բաժանման իրական պատճառը Էմիլիայի կապն էր իր հարազատներից մեկի հետ, որը շարունակվում էր նույնիսկ ամուսնությունից: Հավանաբար, հարսնացուի անհավատարմության մասին Բրյուլովը իմացել է հենց հարսանիքից առաջ, որը սակայն կայացավ Էմիլիայի ծնողների ճնշման տակ: Նկարչի համար այդ ոչ հեշտ ժամանակներին սատարում էր Իտալիայից Պետերբուրգ ժամանած Սամյլովան<ref>{{книга|автор=Бочаров И., Глушакова Ю.|часть=Миланские адреса|заглавие=Итальянская Пушкиниана|ответственный=Рецензент [[Кунин, Виктор Владимирович|В. В. Кунин]] |место=М. |издательство=Современник|год=1991|страницы=54, 69—71|isbn=5-270-00630-8}}</ref>.