«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
=== Կյանքի և գործունեության վերջին տարիներ ===
[[1843]] թվականին Բրյուլովը ակադեմիական դպրոցի լավագույն գեղանկարիչների հետ ստացավ հրավեր մասնակցելու նկարելու [[Սուրբ Իսահակ տաճար|Սուրբ Իսահակի տաճարում]]: Նրան առաջարկվեց մեծ գմբեթի առաստաղը` պատկերել առաքյալների ֆիգուրներ, ավետարանիչների կերպարներ և մի շարք «Քրիստոսի կրքերը» թեմաներով նկարներ նկարել:Նկարիչը մեծ հետաքրքրությամբ անցավ էսքիզների աշխատանքներին: 1848 թվականին դրանք ավարտված էին, և Բրյուլովը անցավ բուն գեղանկարին: Սակայն ծանր աշխատանքը` խոնավ, անավարտ տաճարում, վատացնում է նրա առանց այդ էլ թույլ առողջությունը` տալով բարդություններ սրտին և սրացնում ռևմատիզմը: Այդ պատճառով, արդեն փետրվարին նկարիչը աշխատանքը թողնելու թույլտվություն է խնդրում: Նրա խնդրանքն ընդունվում է: Այդ ընթացքում նա արդեն նկարել էր գմբեթի գրեթե բոլոր հիմնական ֆիգուրները, այնպես որ` նրա աշխատանքն ավարտին հասցնող Պ.Վ. Բասինին մնում էր միայն ավելացնել հետին պլանի ֆոնն ու Բրյուլովի կողմից արված էսքիզներից մի քանի նկար եկեղեցու կենտրոնական տարածության համար:
[[1849]] թվականի ապրիլի 27-ին, բժիկների պնդմամբ, Բրյուլովը թողեց [[Ռուսաստան|Ռուսաստանը]] և անցնելով [[Լեհաստան|Լեհաստանով]], [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայով]], [[Բելգիա|Բելգիայով]], [[Անգլիա|Անգլիայով]] և [[Պորտուգալիա|Պորտուգալիայով]], ուղղորդվում է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]` բուժվելու: Նույն տարում նկարիչը վերադառնում է [[Իտալիա]], իսկ 1850 թվականի գարնանն ու ամռանը այցելում է [[Իսպանիա]], ուսումնասիրում [[Վելասկես|Վելասկեսին]] և [[Գոյա Ֆրանցիսկո|Գոյային]]: Կրկին նույն տարում վերջնականապես վերադառնում է Իտալիա: Այդ ընթացքում նկարիչը ծանոթանում է Գարիբալդիի թիմակից Ա.Տիտոնիի հետ, ում տանը նա գործնականորեն ապրել է իր կյանքի վերջին տարիները: Բրյուլովի ուշ դիմանկարներն ու ջրաներկով նկարները մինչ այժմ պահպանվում են այդ ընտանիքի մասնավոր հավաքծուում: Այդ շրջանի շատ ստեղծագործությունների համար բնորոշ են թատերականացումն ու ռոմանտիկ զգացմունքայնությունը, ինչպես նաև ներկայացված կերպարների միջոցով ժամանակների ոգին հաղորդելու ձգտումը` դարձնելով նրանց ճշգրիտ պատմության վկաներ:
 
Նկարչի վերջին գլուխգործոցը դարձավ 1851 թվականին ստեղծած նրա հին ծանոթ հնեաբան Միքելանջելո Լանչի դիմանկարը:
Կառլ Պավլովիչ Բրյուլովը մահացել է 1852 թվականի հունիսի 23-ին [[Հռոմ|Հռոմի]] մոտակայքի [[Մանցիանա]] քաղաքում, որտեղ բուժվում էր հանքային ջրերով: Հռոմի ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ, մահը վրա է հասել շնչահեղձության նոպայից երեք ժամ հետո: Թաղված է [[Հռոմեական գերեզմանոց ոչ կաթոլիկների համար|Մոնթե Տեստաչոյի հեղափոխականների գերեզմանատանը]]