«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
[[1836]]-[[1849]] թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում: Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կաչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով` հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից: Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581թվականին [[1581]]» (1839—1843, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]): Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցեվը կայսրի հրամանով այցելեցին [[Պսկով]], որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները: Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման` այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց:
Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ: Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից: Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն: Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ: Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում [[Կուկոլնիկ|Ն.Վ.Կուկոլնիկի]] դիմանկարը (1836, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), [[Ժուկովսկի Վասիլի|Վ.Ա. Ժուկովսկու]] դիմանկարը (1837—38), [[Իվան Կռիլով|Ի.Ա. Կռիլովի]] ([[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա.Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), եղբոր` Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, [[Ռուսաստանի Ազգային թանգարան|Պետական Ռուսական թանգարան]], [[Սանկտ-Պետերբուրգ]]) և շատ այլ դիմանկարներ: Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]): Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում` նկարելով [[Սուրբ Պետրոսի և Պավելի Լյութերական եկեղեցի(Սանկտ-Պետերբուրգ)|Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում]]:
 
=== Կյանքի և գործունեության վերջին տարիներ ===
[[1843]] թվականին Բրյուլովը ակադեմիական դպրոցի լավագույն գեղանկարիչների հետ ստացավ հրավեր մասնակցելու նկարելու [[Սուրբ Իսահակ տաճար|Սուրբ Իսահակի տաճարում]]: Նրան առաջարկվեց մեծ գմբեթի առաստաղը` պատկերել առաքյալների ֆիգուրներ, ավետարանիչների կերպարներ և մի շարք «Քրիստոսի կրքերը» թեմաներով նկարներ նկարել:Նկարիչը մեծ հետաքրքրությամբ անցավ էսքիզների աշխատանքներին: 1848 թվականին դրանք ավարտված էին, և Բրյուլովը անցավ բուն գեղանկարին: Սակայն ծանր աշխատանքը` խոնավ, անավարտ տաճարում, վատացնում է նրա առանց այդ էլ թույլ առողջությունը` տալով բարդություններ սրտին և սրացնում ռևմատիզմը: Այդ պատճառով, արդեն փետրվարին նկարիչը աշխատանքը թողնելու թույլտվություն է խնդրում: Նրա խնդրանքն ընդունվում է: Այդ ընթացքում նա արդեն նկարել էր գմբեթի գրեթե բոլոր հիմնական ֆիգուրները, այնպես որ` նրա աշխատանքն ավարտին հասցնող Պ.Վ. Բասինին մնում էր միայն ավելացնել հետին պլանի ֆոնն ու Բրյուլովի կողմից արված էսքիզներից մի քանի նկար եկեղեցու կենտրոնական տարածության համար: