«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''''''''ՋՐԱԲԵՐԴԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ'''''', ավատատիրական իշխանություն Արցախի Ջրաբերդ գավառում (XVI...»:
 
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ռ: → ռ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''''''''ՋՐԱԲԵՐԴԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ'''''', ավատատիրական իշխանություն [[Արցախ|Արցախի]] [[Ջրաբերդ]] գավառում (XVI դ․ վերջ-XIX դ․սկիզբ)։ Եղել է Խամսայի մեւիքությունների կազմում։ Զրաբերդի Մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։ XVII դ․ վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Զրաբերդի մելիքությունում էր Երից Մանկաց վանքը (XVII դ․ կեսից մինչև1800-ը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ)։Զրաբերդի մելիքությունը մասնակցել է XVIII դ․ 1-ին երեսնամյակին Արցախում (Ղարաբաղում)բռնկված ազգային-ազատագր․ պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721-ի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար [[Իրան|Իրանի]] Նադիր շահից արժանացել է «սուլթան» զինվ․ կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թթ․ վերջին և 1750-ական թթ․ պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի (տես Մեչիք-Շահնազարյաններ) դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Զրաբերդից և հաստատվել [[Գանձակ|Գանձակի]] խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783-ին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Իսկ երբ վերջիններս էլ տեղափոխվել են Նուխիի գավառ:գավառ։