«Քվազիմասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի,ա → ի, ա (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Քվազիմասնիկներ''', [[կոնդենսացված միջավայրեր]]ի թույլ [[գրգռված վիճակներ]]ը նկարագրող [[քվանտային մեխանիկա|քվանտային]] [[տարրական մասնիկներ|մասնիկներ]]: Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փոխազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես [[ալիք]]: Այդ ալիքների, այսպես կոչված՝ տարրական գրգռումների ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները: [[Մասնիկ-ալիքային երկվություն|Մասնիկ-ալիքային երկվության]] համաձայն, տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վիճակներ, իսկ տարրական գրգռումներին՝ <math>\vec p = h \vec k</math> իմպուլսով և <math>\varepsilon = \hbar \omega (\vec k)</math> էներգիայով քվազիմասնիկներ ( <math> \vec k</math>-ն [[ալիքային վեկտոր]]ն է, <math>\omega</math>-ն՝ [[հաճախություն]]ը):
 
Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջավայրերում հնարավոր են տարբեր բնույթի գրգռումներ, հետևաբար և քվազիմասնիկներ: Ատոմների տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տարածվում են բյուրեղով որպես ալիքներ. համապատասխան քվազիմասնիկները կոչվում են [[ֆոնոններ]]: [[Գերհոսուն հելիում]]ում խտության տատանումների ալիքներին համապատասխանում են ֆոնոններ և [[ռոտոններ]]: Ատոմների մագնիսական մոմենտների տատանումները մագնիսակարգավորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը. համապատասխան քվազիմասնիկները [[մագնոններ]]ն են: Վերը հիշատակված բոլոր քվազիմասնիկները [[բոզոններ]] են: Կիսահաղորդիչներում քվազիմասնիկներ են հաղորդականության էլեկտրոնները և [[խոռոչ (կիսահաղորդիչներ)|խոռոչները]] (երկուսն էլ [[ֆերմիոններ]] են): Դինամիկական հատկությունների տեսանկյուններից քվազիմասնիկները նման են սովորական մասնիկներին, սակայն ի տարբերություն դրանց, չեն կարող ծնվել վակուումից: Քվազիմասնիկները իրենց առաջացման և գոյության համար պահանջում են ինչ-որ միջավայր կամ ֆոն, այսինքն՝լինելովայսինքն՝ լինելով շարժման կրողներ, քվազիմասնիկները միջավայրը կազմող մասնիկներ չեն:
 
Հաստատված է, որ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի արդյունքների զգալի մասը կարելի է նկարագրել միմյանց հետ շատ թույլ փոխազդող քվազիմասնիկների լեզվով: Որպեսզի տարրական գրգռման՝ քվազիմասնիկի գաղափարն ունենա ճշգրիտ իմաստ, նրա կյանքի տևողությունը պետք է լինի շատ մեծ: Քվազիմասնիկների մարման հնարավոր ճանապարհները երկուսն են.
# ցրում այլ գրգռումներից,
# ցրում ֆոնի մասնիկներից: