«Անտենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ջ,ի → ջ, ի (22) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Dipolentstehung.gif|մինի|զուգահեռ միացմամբ երկբևեռ անտենայի փոխակերպումը, կապույտ գիծ-էլեկտրական դաշտի ուժագծեր, կարմի գիծ-մագնիսական դաշտի ուճագծեր]]
'''Անտենա'''(<լատ.antena-առագաստակալ),[[ռադիոալիք]]ների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք:Հաղորդիչ անտենան բարձր հաճախականության տատանումները փոխակերպում է նույն հաճախականության [[էլեկտրամագնիսական ալիք]]ների և դրանք ճառագայթում տարածության մեջ, իսկ ընդունիչ անտենան կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիան փոխակերպում է նույն հաճախականության հոսանքների:Միևնույն անտենան կարելի է օգտագործել և՛ իբրև հաղորդիչ, և՛ իբրև ընդունիչ, ընդ որում, երկու դեպքում էլ նրա հիմնական բնութագրերը մնում են անփոփոխ:Անտենան ռադիոալիքները ճառագայթում (ընդունում) է որոշակի օրենքով, մի դեպքում՝ բոլոր ուղղություններով հավասարաչափ (ռադիո և հեռուստատեսային հաղորդում),այլ դեպքում՝ ուղղված ձևով, որոշակի մարմնային սահմաններում ([[ռադիոլոկացիա]],[[ռադիոաստղագիտություն]],[[տիեզերական կապ]]):
 
==Հիմնական բնութագրերը==
Անտենաի հիմնական բնութագրերից մեկը ''ուղղվածության դիագրամն'' է, որ բնութագրում է նրա ուղղված գործողությունը և արտահայտում ճառագայթվող դաշտի հզորության կախումը ուղղությունից:Որևէ հարթության մեջ ուղղվածության դիագրամն ունի ծաղկաթերթիկների (գլխավոր և կողային) տեսք:Ճառագայթվող հզորության հիմնական մասը պարունակվում է գլխավոր թերթիկում:Դիագրամի լայնությունը բնութագրվում է վերջինի լայնությամբ, որը որոշվում է կես հզորության մակարդակներին համապատասխանող ուղղություններով կազմված θ անկյունով, θ=λ/l ռադ, որտեղ λ-ն ալիքի երկարությունն է,l-ը՝ անտենայի գծային չափերը:Զանազան անտենաների ուղղվածությունը համեմատելու համար մտցվում է ուղղված գործողության գործակից (D) պարամետրը, որը ցույց է տալիս, թե միևնույն հզորության ճառագայթման դեպքում ուղղված անտենայի ճառագայթած դաշտի հզորությունը տարածության տվյալ կետում քանի անգամ է գերազանցում էտալոնային չուղղված անտենայի ճառագայթած դաշտի հզորությանը նույն կետում: Անտենան բնութագրվում է նաև ''արդյունավետ մակերեսով'' (A արդ.),որով անտենան կտրում է [[հարթ ալիք]]ների ճակատը:Իդեալական անտենաների համար այն հավասար է երկրաչափականին (A երկ.),իրականում՝ A արդ.=kA երկ.,որտեղ k<1 և կոչվում է անտենայի մակերեսի օգտագործման գործակից: D=4πAարդ./λ անտենաների հաշվարկման հիմնական բանաձևն է: Անտենաների էական բնութագրերից է նաև նրա ''ճառագայթած դաշտի բևեռացումը'' ([[Ռադիոալիքների բևեռացում]]):Միևնույն անտենան տարբեր դիրքերում կարող է ճառագայթել համապատասխան ուղղության [[բևեռացման դաշտ]]եր:Բարձր հաճախականության հոսանքներով գրգռվող ուղղաձիգ և հորիզոնական հազորդալարերը ճառագայթում են, համապատասխանաբար, ուղղահայաց և հորիզոնական բևեռացված ալիքներ:Մի հարթության մեջ գտնվող երկու փոխադարձաբար ուղղահայաց հաղորդալարերը, որոնցում հոսանքները փուլերով շեղված են 90°-ով, ճառագայթում են շրջանային կամ էլիպսաձև [[բևեռացած ալիքներ]]:Անտենան լավ է ընդունում այնպիսի բևեռացման ռադիոալիքները, որոնք ինքը ճառագայթում է որպես հաղորդիչ անտենա:Օրինակ, հաղորդալարային անտենաների ընդունման ամենալավ պայմանն է, երբ հաղորդիչ և ընդունիչ անտենաների [[բևեռացման հարթություն]]ները զուգահեռ են, իսկ երբ նրանք ուղղահայաց են, ընդունիչ անտենայում դաշտ չի ինդուկցվում (ընդունում չկա): Անտենայի հաջորդ բնութագիրը ''հաճախականության ֆունկցիան'' է՝ նրա ստեղծած դաշտի կախումը հաճախականությունից:Առավելագույն ճառագայթման (ընդունման) համապատասխանող հաճախականությունը կոչվում է [[ռեզոնանս]]ային:Սովորաբար, անտենան նախատեսվում է ոչ թե մեկ սևեռված հաճախականությամբ, այլ հաճախականությունների որոշ դիապազոնում աշխատելու համար:Այն դիապազոնը, որում անտենայի հիմնական պարամետրերի արժեքները տրված միջակայքի սահմաններից չեն անցնում, կոչվում է աշխատանքային:Երբ աշխատանքային դիապազոնը կազմում է հիմնական ([[ռեզոնանս]]ային) հաճախականության ավելի քան տասնյակ տոկոսներ, անտենան լայնաշերտ է:
 
''Աղբյուր՝ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, էջ 447
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անտենա» էջից