«Հասուն տարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց ,մ → ց, մ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հասուն տարիք (30-ից , մինչև 60-70 տարեկան),''' [[անհատ]]ի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախորդում է [[ծերացում|ծերացման]]ը։ Հասունությունը մարդկանց մեծամասնության համար կյանքի ամենաերկարատև շրջանն է։ Նրա վերին սահմանը տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանում՝ 50-55 տարեկանից մինչև 65-70 տարեկան։ Սովորաբար այս տարիքային փուլի եզրափակումը կապում են կենսաթոշակի անցնելու հետ։ Ըստ [[Էրիկ Էրիկսոն]]ի՝ հասունությունն ընդգրկում է 25-ից մինչև 65 տարեկանը, այսինքն՝ 40 տարի։ Եթե հաշվի առնենք, որ հասունության վերին սահմանը կախված է մարդու անհատականությունից, ապա նրա տևողությունը կարող է գնահատվել լայն սահմաններում, ընդհուպ մինչև 50 տարի և ավել։
[[Պատկեր:J. K. Rowling 2010.jpg|250px|մինի|աջից]]
 
Տող 18.
Մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներից զատ՝ 40 տարեկանի ճգնաժամը կարող է պայմանավորված լինել նաև ընտանեկան հարաբերությունների սրմամբ։ Այս ժամանակահատվածում սովորաբար երեխաները սկսում են ապրել ինքնուրույն կյանքով, մահանում են որոշ մոտիկ բարեկամներ, ավագ սերնդակիցներ։
 
Ամուսինների կյանքի ընդհանուր կողմի՝ երեխաների կյանքին անմիջական մասնակցության, ինչպես նաև որոշ մոտ մարդկանց կորուստը, նպաստում է ամուսանական հարաբերությունների վերջնական գիտակցմանը։ Եվ եթե երեխաներից բացի՝ ամուսիններն ուրիշ նշանակալից բան չի կապում , ընտանիքը կարող է քայքայվել։
 
40 տարեկանի ճգնաժամի դրսևորման դեպքում մարդը պետք է մեկ անգամ ևս վերակառուցի իր կյանքի մտահղացումը, վերամշակի իր «Ես»-կոնցեպցիան։ Այս ճգնաժամի հետ կարող են կապված լինել կյանքում տեղի ունեցող լուրջ փոփոխությունները՝ ընդհուպ մինչև մասնագիտության փոփոխություն, նոր ընտանիքի ձևավորում։
Տող 100.
== Օնտոգենեզի հիմնական ուղիներ ==
=== Անձի հեդոնիստական ուղղվածություն ===
Այս դեպքում անձը փաստացի չի հասնում հասունության, նա այս տարիքային փուլ է մտնում միայն խրոնոլոգիապես։ Նրա անձային զարգացումը, ինչպես նախկինում, չի իրագորվում. նա չի իրագործում իր մարդկային առաքելությունը։ Մեծամասամբ դեպքերում այս ուղղվածությունը հանգեցնում է ամեն տեսակի բարոյական նորմերի բացակայության, մանր քրեական [[գործողություն]]ների, երբեմն [[Թմրամոլություն|թմրամոլության]], [[ալկոհոլիզմ]]ի։ Արդյունքում, այսպիսի անձինք ֆիզիկապես են հեռանում կյանքից՝ չհասնելով խրոնոլոգիական ծերության։
=== Անձի էգոիստական ուղղվածություն ===
Եվ մասնագիտությունը, և ընտանեկան հարաբերությունները որոշվում են էգոիստական դրդապատճառով։ Չնայած նրան, որ այս ուղղվածությամբ մարդիկ ոչ այնքան իրագործում են իրենց մասնագիտական գործունեությունը, որքան մասնագիտական գործողություններ, որոնք նպաստում են գերակայող էգոիստական դրդապատճառի իրացմանը, այնուամենայնիվ այստեղ կարելի է խոսել մասնագիտական արդյունավետության մասին։