«Գիտակցության հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: ։Ա → ։ Ա
չ →‎Գիտակցության հոսքը որպես գրական մեթոդ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,Թ → ը, Թ oգտվելով ԱՎԲ
Տող 17.
== Գիտակցության հոսքը որպես գրական մեթոդ ==
 
Գիտակցության հոսքը համարվում է 20-րդ դարի գեղարվեստական գրականության ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը։ Այս մեթոդը կյանքի է կոչվել այնպիսի նշանավոր գրողների կողմից, ինչպիսիք են [[Ջեյմս Ջոյս]]ը, Վ. Վուլֆը, Վ. Ֆոլքները, Դ. Ռիչարդսոնը, Թ. Էլիոթը և այլք։
 
«Գիտակցության հոսք» հասկացությունն իր արմատներով կապված է փիլիսոփայության և հոգեբանության հետ։ Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Վ. Ջեյմսի կողմից իր «''Հոգեբանության սկզբունքները''» ("The Principles of Psychology" (1890)) աշխատության մեջ։ Նա նշում է, որ մարդկային գիտակցությունը նման է «գետի» կամ «հոսանքի», որում մտքերը, զգացմունքները, ապրումները, զուգորդումները շարունակաբար բաժանվելով և միախառնվելով հոսում են, հետևաբար, ճիշտ կլինի գիտակցության մասին խոսելիս կիրառել «գիտակցության հոսք» տերմինը (W. James։1890)։