«Տաճարականների միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Molay.jpg|250px|մինի|Pauperes commilitones Christi Templique Solomonici, Քրիստոսի ասպետների միաբանություն]]
'''Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետներ''' կամ '''Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություն''' ({{lang-la|Pauperes commilitones Christi Templique Salomonici}}; {{lang-fr|Ordre du Temple'' or ''Templiers}}), նաև '''Տամպլիերներ'''; ({{lang-fr|templiers}} «թեմփլ», տաճար, «տաճարականներ»<ref name="Տամպլիեր2">Նովիկով,1985, էջ 435</ref>), կաթոլիկական ռազմավանական <ref name="Տամպլիեր2" /> (հոգևոր-ասպետական) [[միաբանություն]] է, որը հիմնվել է [[Սուրբ Երկիր|Սուրբ Երկրում]] [[Խաչակրաց առաջին արշավանք|Առաջին խաչակրաց աշրավանքից]] հետո, [[1119]] թվականին, ասպետների սակավաթիվ խմբով` Գուգո դը Փեյնի գլխավորությամբ<ref>Walter Map. De nugis curialium / ed. M. R. James, rev. C. N. L. Brooke and R. A. B. Mynors. — Oxford, 1983, էջ 54-55</ref>։ [[Հիվանդախնամների միաբանություն|Հիվանդախնամների միաբանության]] հետ միասին համարվում է առաջին կրոնական ռազմական միաբանություններից մեկը։
 
[[12]]- [[13]] դարերին միաբանությունը բավականին հարուստ էր, նրան էին պատկանում ընդարձակ հողատարածքները ինչպես [[Պաղեստին]]ի և [[Սիրիա]]յի տարածքներում, այնպես էլ [[Եվրոպա]]յում։ Միաբանությունը տիրապետում էր նաև եկեղեցական և իրավաբանական արտոնություններին, որպես պարգև [[Հռոմի պապ]]ից, ում անվերախոս ենթարկվում էր միաբանությունը, ինչպես նաև վանականներից, որոնց հողերում միաբանությունն ուներ հողեր և անշարժ գույք։ Միաբանությունը բազմիցս իրականացնում էր պետությունների ռազմական պաշտպանության գործառնություն, որոնք ստեղծվել էին արևմուտքում խաչակիրների կողմից, չնայած որ միաբանության առաջնային նպատակը, հաստատակարգում հռչակված, համարվում էր ուխտագնացների պաշտպանությունը Սուրբ Հողում<ref name="Տամպլիեր">Նովիկով,1985, էջ 435</ref>։
17 101

edits