«Արս Լունգա դուետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,Գ → ն, Գ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Գործունեություն ==
Դուետը մասնակցել է տարբեր փառատոնների՝ «Արվեստների պատկերասրահ փառատոն», «Թավջութակի ազգային փառատոն» ([[Հայաստան]]), "Fajr Festival" Թեհրանում ([[Իրան]]), «Մոսկովյան աշուն» ժամանակակից երաժշտական փառատոնին, «Մարցիշոր» փառատոն ([[Քիշինև]], [[Մոլդովա]]), Դեյիա ([[Իսպանիա]]), «Երևանյան Հեռանկարներ», Կ.Պենդերեցկու օրեր Երևանում, «Վերադարձի» փառատոն, «Արվեստների պատկերասրահ» փառատոն, Գաֆեսջյան արվեստի կենտրոն, [[Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)|Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարան]], [[Ռուսական արվեստի թանգարան (Երևան)|Ռուսական արվեստի պատկերասրահ]], «Թալալյան եղբայրների» անվան փառատոն, Համահայկական երաժշտական համաժողով և այլն։ Դուետը պարբերաբար հանդես է գալիս [[ԱՊՀ]]-ի, [[Եվրոպա]]յի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում։
 
«Արս լունգա»-ի կատարմամբ աշխարհի տարբեր բեմերում առաջին անգամ հնչել և ձայնագրվել են հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Տող 13.
 
== Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա ==
[[2011]]-[[2012]] թթ. «Արս լունգան» իրականացրել է «Հայ Կամերային Երաժշտության Անթոլոգիա» ծրագրի 1-ին մասը, որը բաղկացած է 60 (1900-ականներից մինչ այսօր) հայ և սփյուռքահայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների ձայնագրություններից (12 ձայնասկավառակ)։ Ձայնասկավառակների շարքը իր անփոխարինելի տեղն է զբաղեցրել [[ԱՊՀ]]-ի, [[Եվրոպա]]յի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, [[Կանադա]]յի հեղինակավոր բարձրագույն երաժշնական հաստատությունների, Կոմպոզիտորների միությունների և Ռադիոկայանների ձայնադարաններում։
 
Ներկայումս «Արս լունգա»–ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի ստեղծման վրա, որն ամփոփում է հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագերծություններ [[դաշնամուր]]ի, [[ջութակ]]ի և [[թավջութակ]]ի համար)<ref>[http://loveyou.am/you/?p=11606 «Արս լունգա» դուետի նոր՝ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծը]</ref><ref>[http://www.yerkir.am/am/news/50791.htm Հայ կամերային երաժշտության անթոլոգիա` «Արս լունգա»յի կողմից]</ref>։