«Արժեթղթերի շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Բորսայի ղեկավարող մարմինը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է,ո → է, ո (3) oգտվելով ԱՎԲ
Տող 67.
===== Բորսայի ղեկավարող մարմինը =====
Բորսայի ղեկավարող մարմինը, որպես կանոն, բորսայի կոմիտեն է։ Ներկայումս բորսաների աշխատանքում լայնորեն կիրառվում են համակարգչային ցանցեր և կապի ժամանակակից միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարել տեղեկատվության օպերատիվ փոխանակում և բարձրացնել բորսայական գործառնությունների արդյունավետությունը։ Ֆոնդային բորսայի հիմնական գործառույթներն են. արժեթղթերի վաճառելու միջոցով բնակչության և կազմակերպությունների ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումը, արժեթղթերի շուկայական արժեքի սահմանումը (գնանշումը), դրամական կապիտալի արդյունավետ վերաբաշխումը տարբեր տնտեսավարող սուբյեկտների, ճյուղերի և օբյեկտների միջև։
Ֆոնդային բորսան արժեթղթերի երկրորդային շուկա է, որտեղ շրջանառություն են կատարում նախկինում թողարկված արժեթղթերը։ Ֆոնդային բորսաները շուկայական տնտեսական պայմաններում շատ կարևոր դեր են կատարում, կապելով խնայողությունների տիրոջը ապագա ներդրողրի (ինվիտորի) հետ։ Դրանց շնորհիվ արտադրությունն ապահովվում է կապիտալով, կատարվում է կապիտալի ռացիոնալ բաշխումը տարբեր ճյուղերի ու ռեգիոնների միջև, թողարկվում են նոր բաժնետոմսեր։ Անգնահատելի է նաև ֆոնդային բորսաների դերը նաև մասնավոր խնայողությունները, տնտեսական աճի երկարաժամկետ ֆինանասավորում տրամադրելու հարցում։ Կապիտալ ներդրումների շահութաբերության բորսայական գնահատումները կողմնորոշում են հասրակության ինվեստիցիոն ռեսուրսների վերաբաշխումը։ Ֆոնդային միջնորդը բորսայում կարող է գործառնական եկամուտ ստանալ՝ գործելով երկու եղանակով։ Նախ, ժամանակավորապես դառնալով իր հաշվին գնված արժեթղթերի տեր, շահույթ ստանալ դրանց գնման ու վաճառքի կուրսերի տարբերությունից։ Այս եղանակով գործող միջնորդը գործարքներ է կնքում իր անունից, իր հաշվին, իր ռիսկով, ունի ակտիվների իր պորտֆելը և կոչվում է դիլեր (dealer) կամ վաճառամիջնորդ։
 
== Դիլերային գործունեությունը ==