«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
=== Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849) ===
 
«Պոմպեյի վերջին օրը» նկարը ավարտվեց [[1833]] թվականին և առաջացրեց իսկական սենսացիա Ռուսաստանում և Եվրոպայում: Ռուսական գեղանկարչության համար այդ ստեղծագործությունը դարձավ նորարաություն առաջին հերթին թեմայի համար, որը արտացոլում էր ոչ թե որևէ պատմական անձնավորության, այլ մի ողջ ժողովրդի` աղետի ժամին: Կայսր [[Նիկոլայ I]]-ը տեսնելով նկարը, ցանկություն հայտնեց անձամբ տեսնել Բրյուլովին Պետերբուրգում և տվեց նրան հրաման վերադառնալ հայրենիք: Սակայն մինչև վերադառնալը, գեղանկարիչը ընդունեց կոմս Վ.Պ. Դավիդովի [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]], [[Հունաստան|Հունաստանի]] և [[Իոնյան կղզիներ]] ճամփորդության հրավերը: [[Աթենք|Աթենքում]] Բրյուլովը ծանր հիվանդանում է [[դեղին տենդ|դեղին տենդով]], ինչի պատճառով ստիպված է լինում հրաժեշտ տալ ուղեկիցներին: Փոքր-ինչ կազդուրվելով` գեղանկարիչը Փոքր Ասիայով ուղղորդվում է [[Պոլիս|Կոնստանդնուպոլիս]], որտեղ նրան սպասում էր կայսեր նոր հրամանը` անհապաղ վերադառնալ Պետերբուրգ, որպեսզի զբաղեցնի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսորի տեղը: Վերջապես, [[1836]] թվականին, Մոսկվա և [[Օդեսա]] այցելելուց հետո, Բրյուլովը վերադառնում է Պետերբուրգ:
Այցը Մոսկվա, ուր նկարիչը ժամանեց [[1835]] թվականի դեկտեմբերին, ձգձգվում էր մի քանի ամիս. Մոսկվան դիմավորեց Բրյուլովին ինչպես հերոսի` կազմակերպելով նրա պատվին տոնակատարություններ: Այդպիսի մի ընդունելության ժամանակ նկարիչը ծանոթանում է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս.Պուշկինի]] հետ: Եվս մի իրադարձություն դարձավ նրա ծանոթությունը ճանաչված մոսկովյան դիմանկարիչ Վ.Ա. Տրոպինինի հետ, ում մասին դեռ Իտալիայում Բրյուլովը շատ էր լսել: Ծանոթությունը վերաճեց ընկերության: Մոսկվա եղած ժամանակ բարձր գնահատելով նկարչի ոչ միայն տաղանդն ու արհեստավարժությունն այլ նաև անձնական որակները, Բրյուլովը հաճախ էր այցելում Տրոպինինին իր պատվին կազմակերպած ընդունելություններին: Բրյուլովը շարունակելով աշխատել նոր ստեղծագործությունների վրա, ստեղծեց [[Տոլստոյ|Ա.Կ. Տոլստոյի]], նրա զարմիկ Ա.Ա. Պերովսկու, պոետ [[Անտոն Պոգորելսկի|Անտոն Պոգորելսկիի]] դիմանկարները և շատ պոետիկ ու ռոմանտիկ նկար «Գուշակող Սվետլանան {{lang-ru|}}Гадающая Светлана» (1836, [[Նիժնի Նովգորոդ|Նիժնի Նովգորոդ արվեստի թանգարան]]), հավանաբար` ըստ Վ.Ա. Ժուկովսկու համանուն բալլադի: