«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (255)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ս → ը, ս (13) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
 
== Մեղքի հոգեվերլուծական հասկացումը ==
Համաձայն [[Հոգեվերլուծություն|հոգեվերլուծության]] դասական տեսության մեղքի զգացումը ի հայտ է գալիս անձի լրիվ ձևավորումից հետո։ Այն ներառում է [[իդ]]ը, [[էգո]]ն և [[սուպերէգո]]ն։ Այս եռյակից սկզբում ձևավորվում է իդը, որը լայն առումով կարելի է բնութագրել որպես ի ծնե գոյություն ունեցող նկատառումների, բնազդների կամ հակումների ամբողջություն։ Էգոյի ձևավորման համար երեխան պետք է գիտակցի իր առանձին լինելը, պետք է զգա իր Ես-ի և իրեն շրջապատող մարդկանց Ես-ի սահմանը, պետք է սովորի մտածել, ընտրություն կատարել, տիրապետի իրեն և փոխազդի իրականության հետ։ Սուպերէգոն հաճախ հասկացվում է որպես խիղճ, որը կարելի է ձևավորված համարել այն բանից հետո, երբ երեխաները ներքնայնացնում կամ յուրացնում են պատշաճության զգացումը, սկսում են հասկանալ լավ և վատ պահվածքի տարբերությունը, երբ այդ զգացումով նմանվում են իրենց ծնողներին կամ իրենց ռեֆերենտ խմբին։ Հոգեվերլուծության տեսաբանների կարծիքով սուպերէգոյի զարգացումը տեղի է ունենում ինկորպորացիայի կամ ինտրոեկցիայի և իդենտիֆիկացիայի մեխանիզմներով։ Ինկորպորացիայի և իդենտիֆիկացիայի մեխանիզմների շնորհիվ երեխայի սուպերէգոն ինկորպորացնում է ծնողների արժեքները և ստանդարտները։ Այս պրոցեսը կարող է ընթանալ քիչ թե շատ արդյունավետ` կախված [[էդիպյան բարդույթ]]ի հաղթահարման եղանակներից։
 
== Էքզիստենցիալ մեղքի հասկացություն==
Տող 29.
Հաննան խիստ քննադատեց էքզիստենցիալ մեղքի նման բնորոշումը։ Նա նշեց, որ եթե հետևենք էքզիստենցիալիստների այդպիսի տրամաբանությանը, նորածինը օժտված է անսահմանափակ հնարավորություններով, և նրա կյանքի ամեն օրը նրան զրկում է ինչ –որ բանից, որի մեղավորը դաստիարակությունն է, մարդկանց հետ փոխհարաբերությունները, գործնականում ցանկացած կենսափորձ։ Էքզիստենցիալիստների կոչը մարդու բոլոր հնարավորությունների զարգացմանը այնքան է բարձրացնում մարդուն ուղղված պահանջների նշաձողը, որ կորցնում է ամեն իմաստ։
Հաննան ընդգծում է, որ անհատի հնարավորությունները իրենից ներկայացնում են փոփոխական կարգաբանական համակարգ, որ անհատը իրադրությունից կախված կպահանջի դրանցից ինչ-որ մեկը, տարբեր ձևով կվերաբերվի դրանց, տարբեր կերպ է գնահատում դրանք։
Էքզիստենցիալ մեղքի երկրորդ տարատեսակը ըստ Մեյի այլ մարդու հետ լրիվ ձուլվելու անհնարության մեղքն է։ Մարդը չի կարող կյանքին նայել այլ մարդու աչքերով, չի կարող զգալ նույնը, ինչ այլ մարդ, չի կարող ձուլվել նրա հետ որպես մեկ ամբողջություն։ Նման չկայացվածությունը ընկած է էքզիստենցիալ առանձնահատկության կամ միայնակության հիմքում։ Էքզիսստենցիալիստների կարծիքով այդ առանձնահատկությունը ստեղծում է անանցանելի արգելք, որը մարդուն բաժանում է այլ մարդկանցից, որն էլ դառնում է միջանձնային կոնֆլիտների պատճառ։ Հաննան համաձայն է այն բանի հետ, որ այլ մարդկանցից մարդու առանձին լինելը պահանջում է դրա գիտակցում և ընդունում, սակայն համաձայն չէ դա համարել մեղավորության պատճառ։ Մենք պարտավոր ենք հաշվի առնել այլ մարդկանց գոյությունը և այդ փաստը շատ դեպքերում կանխորոշում է մեր պոտենցիալի իրացումը։ Մարդուն անհրաժեշտ են այլ մարդիկ, սակայն ոչ նրա համար, որպեսզի ձուլվի նրանց հետ մեկ ամբողջության մեջ։ Մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ հնարավոր չէ այլ մարդկանց հետ հասնել փոխադարձ հասկացվածության, սակայն դա դեռևս պատճառ չէ ինքնամեղադրանքի։
 
Էքզիստենցիալ մեղքի երրորդ տարատեսակը մեղքն է բնության հետ միաձուլվելու անհնարության համար։ Ինչպես նշում է Հաննան, եթե էքզիստենցիալիստները մեղքի այս տեսակը առանձնացնում են, ապա դա նշանակում է, որ ժամանակակից հասարակության մեջ հատուկ արդիականություն են ստացել էկոլոգիայի խնդիրները։ Այստեղից էլ այն կարծիքն է, որ մարդու միաձուլումը բնության հետ անհրաժեշտ է, օգտակար է, այստեղից էլ զգացողությունը, որ մարդը որոշ առումներով ընդունակ չէ լրիվ միաձուլվել նրա հետ։ Սակայն հաշվի չառնել այն հանգամանքը, որ մարդը դուրս է եկել բնությունից և շարունակում է մնալ նրա մի մասը, այնքան բարդ է, որ քննարկելով «բնության հետ միաձուլվելու անհնարության» մասին տեսակետը, էքզիստենցիալիստները հանդիպում են որոշ դժվարությունների «միաձուլում» և «միաձուլման անհնարություն» հասկացությունները բացատրելիս։
Տող 42.
Սարազոնի մեղքի կոնցեպցիան շատ կողմերով նման է Մաուերի կոնցեպցիային։ Ինչպես Մաուերը, նա գտնում է, որ մեղքի յուրացման պրոցեսը պայմանավորված է պատժով։ Սարազոնի աշխատանքներում չի տրվում մեղքի, վախի և անհանգստության բնորոշումները, միայն նա նշում է, որ մեղքը սերտ կապված է դիրքորոշումների և անհատական Ես-կոնցեպցիայի հետ։
Մեղքի հույզի և վախի միջև սերտ կապի մասին խուսում են այլ հեղինակներ։ Անգերի աշխատանքներում տրվում է մեղքի մանրակրկիտ վերլուծությունը, ընդ որում հեղինակը ցույց է տալիս, որ անհանգստությունը հանդիսնում է այդ հույզի ապրման անբաժանելի բաղադրիչ, սակայն նրա կողմից տագնապի ձևակերպումը միանշանակ չէ։ Ըստ նրա տագնապը կարող է դառնալ վնասակար ապրման «թուլացման» պատճառ։ Այն ուղեկցվում է վեգետատիվ – վիսցերալ և պայմանական ռեակցիաներով։
Անգերը մեղքի զգացումը բնութագրում է որպես մի պրոցես, որը կազմված է երկու փուլերից։ Մեքի զգացման առաջին փուլը բնութագրվում է անհատի վերբալ- գնահատող ռեակցիայով։ Երկրորդ փուլում վերբալ-գնահատող ռեակցիան առաջ է բերում է վախի վեգետատիվ–վիսցերալ ռեակցիան։ Անգերը փորձ արեց վերլուծել, թե ծնողների վարքագծի և երեխաների ու ծնողների փոխհարաբերությունների ինչ առանձնահատկությունները կարող են դառնալ մեղքի զգացման պատճառ։ Նա մեղքի զգացման մեջ ընդունում էր վերբալ-սեմանտիկ բաղադրիչի գոյությունը։Այսգոյությունը։ Այս ենթադրության ապացուցման համար նա բերում է մի շարք հետաքրքիր հետազոտություններ։
Անգերը նշում է, որ եթե մենք ընդունում ենք մեղքի զգացման մեջ վերբալ- սեմանտիկ բաղադրիչի գոյությունը, ապա մենք պարտավոր ենք համաձայնել, որ մեղքը բացարձակ մարդկային ֆենոմեն է։ Սակայն այս տեսությունը հակասում է մի շարք հետազոտողների հայացքներին՝ Դարվինից մինչը Մաուեր։
Անգերը գրում է, որ մեղքի հույզի զարգացման հիմք է հանդիսանում նաև այլ մարդու հետ կապվածությունը (սովորաբար ծնողների և նրանց փոխարինողների) և բաժանման վախը։ Սարազոնից, Մաուերից և այլ հեղինակներից հետո, ըստ Անգերի մեղքը կամ համենայն դեպս նրա աֆեկտիվ բաղադրիչը հանդիսանում են վախի տարատեսակ։
Ըստ Անգերի, նորածինը ամեն օր զգում է իրեն սիրող ծնողի ուշադրությունը և խնամքը և ամուր կապվում է նրան։ Ծնողը օրեցօր երեխայի կյանքի առաջին ամիսներն և տարիներին պաշտպանում է երեխային ցավից և ֆրուստրացիոն իրավիճակներից։ Այսպիսով, ծնողի գոյությունը երեխայի համար դառնում է անհրաժեշտություն, իսկ բացակայությունը դառնում է «[[լքված երեխայի տագնապ]]ի» զարգացման պատճառ, որը կարելի է անվանել մեղքի զգացման սկիզբ։
Երեխայի ամենօրյա խնամքը և դրա հետ կապված «լքված երեխայի տագնապի» ապրման ունակության զարգացումը հանդես են գալիս մեղքի ուսուցման անհրաժեշտ երկու բաղադրիչներ։ Անգերի և ուսուցմանւ տեսության այլ կողմնակիցների կարծիքով, ադ պրոցեսի առաջին արդյունքները կարելի է տեսնել 4-5 տարեկանում։ Այս տարիքում երեխան որևէ արարք կատարելիս կարող է հասկանալ ծնողի դեմքի խիստ արտահայտության նշանակությունը կամ նրան ուղղված այնպիսի արտահայտությունները, ինչպես. «ինչպես կարող էիր դա անել », «դու վատ ես վարվել», «Էլ երբեք այդպես չանես»։ Ըստ Անգերի, ծնողի կողմից արարքի այդպիսի գնահատականը երեխայի կողմից ընդունվում է որպես սիրուց զրկվելու վտանգ , որը նրա մոտ առաջ է բերում «լքված երեխայի տագնապ»։ Նմանատիպ «դասերի» բազմակի կրկնությունից հեո երեխան սովորում է ինքնուրույն գնահատել իր վարքը։ «Ես վատ եմ վարվել, մայրս և հայրս ասել են, որ դա վատ է, ես էլ այդպես չեմ անի»։ Անգերը գտնում է որ երեխայի գնահատող միջնորդավորված ռեակցիաները պարտադիր տագնապալի են այնքան ժամանակ, քանի դեռ նա չսովորի գնահատել իր արարքները մինչև դրանց իրականացումը։
Անգերը պնդում էր, որ մեղքի աֆեկտիվ բաղադրիչն ունի խիստ կայուն բնույթ, և այս թեզի հաստատման համար դիմում է դասական հետազոտողների՝ Սոլոմոնի և նրա գործընկերների հետազոտություններին։ Սակայն Սոլոմոնի հետազոտություններում ազդակը եղել է ցավային գրգռիչը, իսկ անհատի ռեակցիան, ամենայն հավանականությամբ, վախի զգացումն էր, այդ պատճառով Անգերի փաստարկների համոզիչ լինելը կախված է նրանից, թե որքանով ենք մենք համաձայն նրա այն մտքին, որ վախը հանդիսանում է մեղքի աֆեկտիվ բաղադրիչ։
Իր աշխատանքներում Անգերը ապացուցում է, որ մեղքի արդյունավետ ուսուցման համար առավել ընդունելի են ոչ թե ֆիզիկական տույժերը, որքան դաստիարակության հոգեբանական մեթոդները (որոնք ուղված են սիրուն)։ Սակայն Անգերը ընդծում է, որ դաստիարակության այդ մեթոդները արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք կիրառվում են ծնողների կողմից, որոնք մեծացրել են երեխային և նրա հետ ունեն հուզական կոնտակտ։ Վախենալու չէ զրկվել սիրուց, որը չկա։
Շատ հետազոտողներ համաձայնեցին այն մտքի հետ, որ խղճի ձևավորման համար անհրաժեշտ է իդենտիֆիկացվել բարի ծնողներին, որոնք օգտագործում են դաստիարակության ««սիրուն ուղղված» մեթոդներ։ Նրանց փորձերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ սիրուց զրկվելու վտանգը արդյունավետ է որպես բարոյական դաստիարակության մեթոդ։ Այդ հեղինակները եկան այն հետևության , որ ավելորդ խղճահարության դաստիրակությունը բերում է ռիգիդ, մեղքի զգացումից տանջվող [[անհատ]]ի ձևավորմանը, այն դեպքում, երբ խղճի անբավարար դաստիարակության ուղղակի հետևանքը անբարոյական անհատի ձևավորումն է, ում հակացոսիալական իմպուլսները կարող են «սանձվել» միայն պատժի վախով։
Մայերի կողմից մեղքը հասկացվում է այնպես, ինչպես Անգերի մոտ։ Ըստ Մայերի մեղքը հանդիսանում է անհանգստության տարատեսակ, որը մարդը զգում է սիրուց զրկվելու սպառնալիքի և վատ պահվածքի համար նմանատիպ տույժերի սպառնալիքի ժամանակ։ Բացի այդ, նա գտնում է, որ բարոյական դաստիարակության պրոցեսում տույժի կիրառումը ուղիղ ազդեցություն է ունենում ինչպես մեղքի զարգացման, այնպես էլ խղճի ձևավորման վրա։ Անգերից հետո Մայերը գտնում է, որ մեղքի հույզը իրենից ներկայացնում է երկբաղադրիչ միավորում. վերբալ գնահատականի և հուզական վիսցերալ ռեակցիայի միավորում ռեակցիա, որը հիմնականում կապված է վախի հետ։ Բացի այդ, Մայերը պնդում է, որ մեղքի զգացումը մարդուն կարող է պարտադրել ցանկանալ տույժը։ Նա պաշտպանում է Մոշերի հետևությունը այն մասին, որ իր վարքի արտաքին գնահատականներին մարդու ընկալունակությունը կախված է նրանից, թե ինչքան է նրա նոտ ձևավորված մեղքի զգացումի ունակությունը. անհատը, ով ունի մեղքի ապրման զարգացած ունակություն, այնքան էլ զգայուն չէ արտաքին գնահատականներին, նրա վարքի բնույթը որոշվում է հիմնականում նրա կողմից ճիշտի և սխալի հասկացվածությամբ։
Մայերի կարծիքով պսիխոպատիան առաջ է գալիս մեղքի ունակության անբավարար զարգացման պատճառով։ Ենթադրվում է, որ մանկության ժամանակ պսիխոպատը կա՛մ ամբողջությամբ զրկված է եղել ծնողական սիրուց և խնամքից, կա՛մ չի ունեցել բարոյական դաստիարակության փորձ։ Այն փաստը, որ փսիխոպատները հակված են հակասոցիալական արարքների և պրոմիսկուիտետի, հեղինակի կողմից դիտարկվում է որպես մեղքի ապրման անընդունակություն ապացույց։
Տող 63.
Հետազոտության համար ստեղծվեցին չորս փորձարարական իրավիճակներ։ Ֆրուստրացիոն գրգռիչի դերը կատարում էր փորձարկողի օգնականը։ Առաջին իրավիճակում փորձարկողները կարող էին արտահայտել իրենց զայրույթը, օգնականին հարվածելով էլեկտրական հոսանքով։ Երկրորդ դեպքում հետազոտվողները կարող էին խնդրել փորձարկողին պատժել օգնականին։ Երրորդ դեպքում հետազոտվողներին արգելվում էր արտահայտել իրենց զայրույթը։ Չորրորդ դեպքում հետազոտվող իրավիճակը ընդհանրապես չէր պարունակում ֆրուստրացիոն պայմաններ, որոնք կարող էին լինել զայրույթի պատճառ և փորձարկվողներին խնդրում էին լրացնել ինչ-որ ֆորմուլյար։
 
Հետազոտվողների հաշվետվությունները ցույց են տվել, որ նրանք ավելի բարձր են գնահատում զայրույթի զգացումը ֆրուստրացիոն իրավիճակում, քան երբ ֆրուստրացիոն գործոն չկա։ Հետազոտվողների մոտ ֆրուստրացիոն իրավիճակում դիաստոլիկ ճնշումը ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբի հետազոտվողների մոտ։ Երկրորդ խմբի հետազոտվոների դիաստոլիկ ճնշումը ֆրուստրացիոն պայմաններին միջնորդավորված ռեակցիայից հետո իջել է համարյա այն ցուցանիշների, ինչ երրորդ խմբի մոտ։ Ֆրուստրացիոն իրավիճակում հետազոտվողների դիաստոլիկ ճնշման բարձր ցուցանիշները մեղքի սանդղակի համաձայն , և այն հետազոտվողների մոտ , ում մոտ ցույց են տրվել ցածր ցուցանիշները, բարձրացել են հավասար չափով։ Սակայն [[դիաստոլիկ ճնշում|դիաստոլիկ ճնշման]] նվազումը [[ֆրուստրացիա|ֆրուստրացիոն]] գործոնի ագրեսիվ ռեակցիայից հետո հետազոտվողների մոտ, որոնք ունեին բարձր ցուցանիշներ մեղքի անդղակով այնքան հստակ չէր, քան այն հետազոտվողների մոտ, որոնք ցույց էին տվել ցածր արդյունքներ՝ մեղքի սանդղակով։ Բայց այն իրավիճակներում, երբ թույլատրվել էր միայն միջնորդավորված ռեակցիա ֆրուստրացիոն գործոնի վրա այն հետազոտողների մոտ, որոնք ցույց են տվել բարձր ցուցանիշներ մեղքի սանդղակով դիաստոլիկ ճնշումը ոչ թե իջել է, այլ մի քիչ բարձրացել։ Այս հետաքրքրիր փորձը թույլ է տալիս առավել խորությամբ հասկանալու մեղքի հույզը, մանավանդ այն դեպքում, երբ մեղքը կապված է զայրույթի զգացողության և զայրույթի զգացումի ագրեսիվ ռեակցիայի հետ։ Փորձը իր հաջորդականությամբ ցույց է տալիս, որ իր ագրեսիվ պահվածքի համար մեղքի զգացումի արտահայտությունը սերտ կապված է ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում այդ արարքները և դրանց համար անհանգստությունը։ Օրինակ, այն հետազոտվողների մոտ ովքեր [[զայրույթ]] էին զգում իրենց արարքների համար, դիտվում էին անհանգստության հստակ ֆիզիոլոգիական ինդիկատորներ այն բանից հետո, երբ նրանք իրենց զայրույթը արտահայտում էին [[ֆիզիկական ագրեսիա]]յի ձևով։ Եվ հակառակը, այն հետազոտվողները ովքեր իրենց ագրեսիայի համար մեղք չէին զգում, որոնց ագրեսիվ պահվածքը բնութագրվում է ՙՙակն ընդ ակն, ատամն ընդ ատամանՙՙ սկզունքով, ագրեսիվ պահվածքը նրանց հանգստացրել է և դիաստոլիկ ճնշումը իջել է, բոլոր ֆիզիոլոգիական պարամետրերը հավասարվել են նորմային։ Գամբարոյի հետևությունները իհարկե հետաքրքրական են, սակայն դրանց պետք է վերաբերվել զգուշորեն և պետք է ճշտել, թե որքանով են նրա կողմից կոնկրետ փորձարարական իրավիճակում ստացված արդյունքները համապատասխանում իրական կյանքին։
 
=== Մեղք և զիջումներ գնալու պատրաստակամություն ===
Տող 69.
Առաջին հետազոտության ժամանակ փորձարկվողները հայտնվեցին մի իրավիճակում, երբ նրանք նախապես պատկերացում ունեին իրենց սպասվող էքսպերիմենտի մասին։ Նրանք կարող էին այդ մասին հայտնել փորձարկողին, կարող էին նաև խաբել։ Ապա բոլոր հետազոտվողներին՝ ովքեր ճիշտն էին ասել և ովքեր ստել էին խնդրեցին մասնակցել այլ էքսպերիմենտի, որը ուներ կա՛մ տհաճ, կա՛մ էլ նեյտրալ բնույթ։ Պարզվել էր, որ այս էքսպերիմետին առավել հեշտ համաձայնել էին մասնակցել այն մասնակիցները, ովքեր ստել էին։ Ընդ որում տհաճ կամ նեյտրալ բնույթը ոչ մի ձևով չազդեց հետազոտվողների այդ հարաբերակցության վրա։
Երկրորդ հետազոտության ժամանակ հետազոտվողները նստում էին շարժվող սեղանի շուրջ, որի վրա ինչ-որ ուսանողի կողմից դրված էին բլանկներ, ընդ որում ամեն ինչ դասվորված էր այնպես, որ բլանկները անընդհատ խառնվում էին։ Ստուգիչ խումբը նստում էր էր կայուն սեղանի շուրջ, որտեղ իդեալական կարգուկանոն էր։ Ապա հետազոտողը խնդրում էր հետազոտվողներին մասնակցել փորձին, որը պետք է անցկացներ կա՛մ այն նույն ուսանողը, ում բլանկները խառնվել էին, կա՛մ էլ լրիվ այլ փորձարկող։ Արդյունքում խառնված բլանկների հետազոտվողների 75 տոկոսը համաձայնել է մասնակցել հետագա հետազոտությանը, իսկ մյուս խմբում միայն 39 տոկոսը։ Ընդ որում, այն փորձի մեջ, որը պետք է անցկացներ այլ հետազոտող երկու խմբերի հետազոտվողները համաձայնել են մասնակցել ավելի հեշտությամբ։ Երկու խմբերի տարբերությունը արտահայտվել է այն ուսանողին օգնելու պատրաստակամության մեջ, ով խառնել էր բլանկները։ «Մեղավորների» խմբում 10 մարդուց 9-ը համաձայնել են մասնակել իրենց կողմից «Նեղացված» ուսանողը, իսկ մյուս «Անմեղների» խմբում համաձայնել են միայն 5 մարդ 15-ից։
Երրորդ փորձի ժամանակ հետազոտողները փորձել են պարզել, թե ինչպես է մեղքի զգացումը ազդում նեղացվածի հետ համագործակցության պատրաստակամության վրա։ Երրորդ փորձի իրավիճակը նման էր երկրորդ փորձին։ Ապա բոլոր փորձարկվողներին խնդրել են մասնակցել էքսպերիմենտի, որը պետք է անցկացներ տուժած ուսանողը։ Ընդ որում փորձարկվողների առաջին խմբին ասվել է, որ նրանք պետք է հանդիպեն այն ուսանողի հետ, իսկ մյուս խմբին նշել են, որ փորձին մասնակցեն հեռակա։ Ինչպես նախորդ փորձի ժամանակ, տուժած ուսանողին օգնելու մեծ պատրաստակամություն հայտնեցին այն հետազոտվողները, ովքեր մեղավոր էին զգում ուսանողի առաջ։ Սակայն երկու խմբի հետազոտվողները հավասարապես պատրաստակամ էին համագործակցելու։
Դժբախտաբար, հետազոտողները չեն իրականացրել մեղքի սուբյեկտիվ զգացման չափումներ, և հետևաբար, չէին կարող գնահատել հետազոտվողների մոտ մեղքի զգացման արտահայտվածությունը։ Ըստ փորձի տրամաբանության մեղքի զգացումը ուղեկցում է փորձարկվողի «վատ» արարքին երբ նա ստում է այլ մարդու կամ վնասում նրան։ Ինչպես երևում է ստացված արդյունքներից մեղքի նման զգացումը էական ազդեցություն է ունենում նեղացված մարդուն զիջման պատրաստականության վրա, նույնիսկ եթե զիջումը կպահանջի ժամանակի և ուժերի որոշակի ծախսեր։ Հետաքրքրիր է, սակայն զարմանալի չէ այն փաստը, որ հետազոտվողները, որոնք մեղավոր են զգում, այնքան էլ հեշտությամբ չեն գնում զիջումների, եթե այդ զիջումները անմիջականորեն կապված են նեղացած մարդու հետ անմիջական փոխհարաբերության հետ։ Այդ [[ֆենոմեն]]ը կարելի բացատրել նրանով, որ մարդը, ով ունի մեղքի զգացում այլ մարդու առաջ, ձգտում է խուսափել նրա հետ առավել ծանր կոնֆրոնտացիայից։Սակայնկոնֆրոնտացիայից։ Սակայն անհրաժեշտ է զգուշորեն այս փորձերից հետևություններ անել, և դրանք օգտագործել իրական կյանքում։ Չպետք է մոռանալ, որ արհեստականորեն ստեղծված իրավիճակում նեղացած և մեղավոր կողմերը իրար հետ ծանոթ չէին։
 
=== Մեղքի զգացման ունակությունը որպես բնավորության գիծ ===
Տող 82.
Նշելով մեղքի զգացումից հրաժարվելու միտման մասին, որը բնորոշ է ժամանակակից ամերիկյան մշակույթին Ջոնսոնը և Մեդինուսը կարծիք են հայտնում, որ սոցիալական կարգավորման պրոցեսներում ամոթի զգացումի արդյունավետությունը ավելի բարձր է փոքր համակեցություններում, քան շատ խոշոր, բազմատար հասարկությունում, ինչպիսինն է [[Միացյալ Նահանգներ]]ը։ Ամոթի և մեղքի հոգեբանության տեսանկյունից հեղինակների կարծիքները շատ համոզիչ են։ Ինչպես արդեն նշել ենք, որպես կանոն ամոթի զգացումը որպես կանոն կապված է այլ մարդու ներկայությունից, ընդ որում նա կարևոր է այդ անհատի համար։ Այդ դեպքում ակնհայտ է, որ ամոթի զգացումը ավելի արդյունավետ կարող է կարգավորել փոքր խմբերի անդամների միջև փոխհարաբերությունները։ Ներկա ուրբանիզացված հասարակության մեջ մարդը պատկանում է շատ սոցիալական խմբերի, նա իրավունք ունի ընտրելու խումբը և լինել անանուն։ Այդ պատճառով ավելի արդիական է դառնում սոցիալական [[ինքնավերահսկում|ինքնավերահսկման]] ունակությունների ձեռքբերումը, որը հնարավոր է միայն ծնողների ստանդարտների ընդունումով և հասուն խղճի և մեղքի զգացումի առկայությամբ։
 
Հավատքը և հոգևոր դաստիարակությունը ընդունված է համարել խղճահարության և մեղքի զգացումի կարևոր նախապայման։ Հավատացյալները հաճախ նշում են հասուն խղճի ձևավորման, մեղքի զգացումի յուրահատուկ աղբյուրների ընկալման մեջ հոգևոր դաստիարակության կարևոր դերի մասին։ Հավատացյալների վարքագծի որոշ կողմեր անմիջականորեն որոշվում են հոգևոր նորմերով և արժեքներով։ Սակայն կարելի է ասել , որ նույնիսկ խիստ հավատացյալների մոտ խղճի ձևավորման և մեղքի զգացումի շեմը որոշվում է ոչ միայն հոգևոր դաստիարակությամբ, այլ նաև ընդհանուր գործոններով , ինչպիսինն են առաքինությունը և լավի ու վատի մասին տվյալ մշակույթին բնորոշ էթիկական նորմերը։
 
=== Մեղք և թշնամանք ===
Տող 89.
# արարքի արտաքին քննադատման կանխազգացում,
# մեղքի անտիցիպացիա։
Գլխավոր գործիքը, որով Մոշերը փորձում էր չափել մեղքի ապրումը, դարձավ անավարտ նախադասությունների թեստը։ Հետազոտությունների շարքը, որոնք անցկացվել են այս մեթոդիկայի կիրառմամբ, մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ վստահությամբ մեղքի մասին խոսել որպես անձնային գիծ։ Այս հետազոտությունների արդյունքները մեծացրին Մոշերի վստահությունը այն բանում, որ հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են մարդու վարքը այն իրավիճակներում, որոնցում նա ստիպված է դիմակայել կրոնական, բարոյական կամ էթիկական նորմերը խախտելու գայթակղությանը, հանդիսանում է վախի և մեղքի հուզերի փոխազդեցության գործոնը։ Բացի այդ Մոշերը նկատեց, որ մեղքի ապրման ունակությունը անմիջականորեն կապված է անհատի` իրավիճակում պայմանների վերբալ նկարագրման հետ, որոնք կապված են մեղքի ապրման հետ։
Մոշերն առաջարկեց մեղքի ապրման տարատեսակների հետաքրքիր դասակարգում`
# Մեղք թշնամական վարքի համար (անհատի կողմից մեղքի ապրումը պայմանավորված է նրա թշնամական զգացումներով և ագրեսիվ արարքներով),
Տող 106.
Մեղքի զարգացումը և խղճի ձևավորումը հանդիսանում են անձի հոգեբանական ահասունացման կարևորագույն փուլերը։
Ինքնամեղադրանքի չափազանց հակվածությունը կամ էլ, ընդհակառակը, խղճի անբավարար զարգացումը կարող են հանգեցնել դեզադապտացիայի կամ նույնիսկ հոգեպաթոլոգիայի։
Համաձայն Ֆրեյդի տեսության խղճի և մեղքի զարգացումը մեծապես պայմանավորված է նրանով, թե սուպերէգոյի ձևավորման ընթացքում մարդն ինչ միջոց է ընտրում էդիպյան բարդույթի լուծման համար։ [[Էքզիստենցիալիզմ]]ի տեսաբանները պնդում են, որ յուրաքանչյուրը արդեն իսկ դատապարտված է մեղքի ապրմանը, քանի որ չի կարող իրականացնել այն բոլոր հնարավորությունները, որը նրան տվել է բնությունը։ Հաննան մեղքի այսպիսի էքզիստենցիալ հասկացման իր քննադատության մեջ էքզիստենցիալիստներին մեղադրում է այն բանում, որ նրանք փորձում են մեղքի ապրումը և հենց մարդու գոյությունը հանգեցնել իրար։
Մեղքի աղբյուրների պրոբլեմի լուծման տարբեր եղանակները, որոնք առաջարկվել են տարբեր հեղինակների կողմից, էական ներդրում ունեցան խղճի և բարոյականության հասկացման մեջ։