«Աղլաբիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պատմություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,և → ն, և (8) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Պատմություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,և → ն, և (8) oգտվելով ԱՎԲ)
800( ըստ [[Հիջրա]]յի՝ 184 ) թվականին այս արքայատոհմի հիմնադիրը՝ [[Իբրահիմ ալ-Աղլաբ|Իբրահիմ ալ Աղլաբ]]ը՝ [[Զաբ]]ի նահանգապետը, իր նահանգում դրսևորել էր եռանդ և հմտություններ օրենքը և կարգուկանոնը վերականգնելու հարցում։ Նա [[Հարուն ալ Ռաշիդ|Հարուն առ-Ռաշիդ]] խալիֆայի կողմից օժտվել էր նրա համար նպաստավոր իշխանական լիազորությամբ։ Նրա վասալը հրաժարվել էր մինչև այդ ժամանակ Իֆրիկյային տրվող հարկից և հանձն էր առել վճարել 40.000 [[դինար]] տուրք կայսերական գանձարանին։ Աղլաբի ամիրին և խալիֆային կապող կապերը թույլ էին տալիս նրան ունենալ մեծ չափով ինքնուրույնություն, հատկապես ժառանգության ասպարեզում։ Նա իր որոշումը կայացնում էր առանց [[Բաղդադ]]ի միջամտության. այսպես էին վարվում նաև նրան հաջորդող ամիրները։
 
Իֆրիկիայի արաբ կառավարիչների մասին մեր գիտելիքներն նշանակալից են։ [[Խալիֆա]]ների այս բարձր պաշտոնյաների մեջ հնարավոր էր գտնել տարբեր անհատականություններ։ Չնայած մեծամասնությունը հաճույքներով էր տարված և կախվածություն ուներ խմիչքից, որը երբեմն ստեղծում էր հանցագործության պոռթկումներ և արյունահեղություն, նրանց մեջ կային նաև արվեստի մարդիկ, ովքեր օժտված էին վեհության զգացումով, խելացի և փորձառու քաղաքական գործիչներ էին, և առաջնորդները մտահոգված էին հասարակական աշխատանքին նպաստելով և դրանից ստացված եկամուտը նահանգի բարեկեցությանը ծառայեցնելով։ Նրանց օրոք Իֆրիկիյան մեծ վերածնունդ է ապրում. շատ հրաշալի կառույցներ դեռ վկայում են նրանց մեծ դերի մասին։
 
[[Պատկեր:Dinar Aghlabide - 192 AH (obverse-reverse).jpg|մինի|ձախից|Իբրահիմ իբն ալ Աղլաբի ոսկե դրամները]]
Նրանց պետք էր էներգիա և քաղաքական հմտություն՝ իրենց առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար։ [[Իբրահիմ ալ-Աղլաբ]]ը ստիպված էր հանգեցնել [[Բերբերյան ապստամբություն]]ները։ Աղլաբիների տարածքի սահմաններում [[Խարիջիականություն]]ը Հարավային Իֆրիկիյայի, Ավրասիև գրեթե ամբողջ կենտրոնական [[Մաղրիբ]]ի վերահսկողության տակ էր, [[Զաբ]]ը ձևավորում էր թագավորության արևմտյան սահմանը։ [[Փոքր Քաբիլիա]]յի [[Քութամա]]յի կապվածությունը [[Շիիզմ]]ին հանդիսացավ թագավորության անկման պատճառը։ Ամենալուրջ ճգնաժամները, սակայն, կենտրոնացած էին Աղլաբիների թագավորության սրտում։ [[Թունիս]]ը և նույնիսկ ալ-Քայրավանը ընդդիմության կենտրոններ էին, իսկ ամենաանհանգստացնող տարրերը [[Ջունդ]]ի արաբներն էին, ովքեր համարվում էին Աղլաբիների ամենամեծ աջակցողները։ [[Իբրահիմ I|Իբրահիմ առաջին]]ը ճնշել է 2 ապստամբություն՝ [[Համիդի Աբդ ալ Ռահման ալ-Քինդի|Համիդի Աբդ առ-Ռահման ալ-Քինդի]]ի 802 ( Հիջրա՝ 186 ) թվականին և [[Իմրան Մուկալադի]]նը և 809( Հիջրա 194) թվականին , որոնցից 2-ում էլ [[Կայրավանիսներ]]ը մասնակցություն են ունեցել։ Կանխազգալով վտանգը՝ ամիրը կառուցել էր [[ալ-Կասր ալ-Կադիմ]]ը ([[ալ-Աբբասիյա]])՝ [[ալ-Կկայրավան]]ից հարավ, և այնտեղ էր տեղափոխել նստավայրը։ Նա իրեն շրջապատել էր Ջունդի վստահելի տարրերով և բերել էր ստրուկների, որոնք կազմել էին ազդեցիկ գունագեղ պահակազոր։
 
Աղլաբյան 3-րդ ամիր Աբու Մուհամմադ Զիյադաթ Ալլահի օրոք սկսվեց արաբական մի նոր և ավելի լուրջ ապստամբություն՝ դրդված Մանսուր Նասր աթ-Թունդբուդիի կողմից։ Թունդբուդայի իր ամրոցից նա կանչեց արաբ կառավարիչներին և նրանցից ստացավ աջակցություն։ Որոշ հաջողություններից հետո ապստամբները դարձան գրեթե ամբողջ Իֆրիկիայի տերերը՝ բացի Կաբիսից և նրան շրջապատող տարածքներից։ Բերբերների օգնությամբ Զիայադաթ Ալլահը կարողացավ առավելություն ձեռք բերել։ Աթ-Թունբուդին անձնատուր եղավ և սպանվեց։ Կոալիցիան քանդվեց և Զիյադաթ Ալահը ներեց ապստամբության մյուս ղեկավարներին։ Քայրավանիսները ևս մեկ անգամ դրդեցին նոր ապստամբություն։
 
Քայրավանիսների հյուրընկալությունը և նրանց նկատմամբ աղլաբիների վարած քաղաքականությունը ձևավորեցին դինաստիայի ներքին պատմության մեկ այլ կերպարանք։ Այս հյուրընկալությանը հատկապես նպաստում էին կրոնական դասի գիտունները և կեղծ բարեպաշտները։ Սրանք այն մարդիկ էին , ովքեր վայելում էին մարդկանց վստահությունն ու հարգանքը։ Սրանք կրոնի ուսուցիչներն էին, հադիսների մեկնաբանողները, իրավաբաններն ու սատվածաբանները, ովքեր, մեծ մասամբ, արևելյան ծագում ունեին, ապրում էին մարդաշատ վայրերում և առաջնորդում էին հասարակական կարծիքը։ Ձևանալով ճգնավորներ՝ նրանք քննադատում էին ամիրների բարոյական պահվածքը, որպես ուղղախոսության մարտիկներ՝ դեմ էին կանգնում նրանց անօրինական որոշումներին և իշխանության չարաշահմանը։ Հաջորդ աղլաբին՝ Աբու-լ-Աբաս Աբդ Ալլահ Իբրահիմը հրապարակեց ֆինանսական ռեֆորմ, որը հակադրվում էր իսլամական սովորույթներին, այն է ՝է՝ որոշակի քնակությամբ գանձել բերքից՝ տասանորդի փոխարեն։ Այս ամենը առաջ բերեց մեծ բողոքներ և դրանից ոչ շատ ուշ ամիրի մահանալը դիտվեց որպես Աստծու պատիժ։ Ընդհանուր առմամբ աղլաբի ղեկավարները հոգևոր դասին վերաբերվում էին հարգանքով և ջանում էին շահել նրանց , բայց հազվադեպ էին կարողանում ստիպել նրանց հանդարտեցնել իրենց անզիջում վերաբերմունքը։
 
Չնայած այս հաղթանակին, Աղլաբի ամիրների գերագույն ռազմական նվաճումը ձեռնարկվել էր Զիյադաթ Ալլահի կողմից՝ անմիջապես Մանսուր աթ-Թունբուդիի ապստամբությունից հետո և անկասկած ոգեշնչված էր արաբների ուժի ՝ուժի՝ արտաքին թատերաբեմ շեղելու մտքով։ 211-ի (827) արշավանքը ընդունեց սուրբ պատերազմի կերպարանք։ Բանակը վստահված էր կրթված իրավագետ Ասադ ալ-Ֆուրատին և Սուսային։ Հավատի համար կռվողները և նրանց հետևորդները նավ նստեցին. նրանք արդեն լսել էին ջիհադի նավահանգստի համբավը, քանի որ գյուղը դեռ 6 տարի առաջ մատակարարվել էր ռիբատի կողմից։
Այս ռիբատը մինչև այժմ գոյություն ունի։ Ազդանշանային աշտարակի ստորին մասի արձանագրության վրա գրված է Զիյադաթ Ալլահի անունը և 206 (821) տարեթիվը։ Ալ-Քայրավանի մեծ մզկիթի կառուցումը վերագրվում է նույն ամիրին՝ Ուքա Նաֆիի կողմից։ 670-ական թթ կառուցված այս ճոխ շինությունը, որը երկու անգամ ձևափոխվել էր 8-րդ դարի ընթացքում, իրականում աղլաբիների աշխատանքն էր։ Զիյադաթ Ալլահից բացի երկու այլ ամիրներ ՝ամիրներ՝ Աբու Իբրահիմը և Իբրահիմ 2-րդը, աշխատանք են տարել դրա վրա և մեծացրել են աղոթասրահը։
== Շինարարություն ==
 
144 973

edits