«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
Այս առաջարկի արդյուքնում ստեղծվեցին Բրյուլովի երկու նկարներ «Էդիպն ու Անտիգոնան» (1821, Տյումենի կրայեվեդյան թանգարան) և «Պոլինիկի ապաշխարությունը» (1821, գտնվելու վայրն` անհայտ), որոնցից հետո նրան առաջարկվեց ճամփորդություն արտասահման` բարելավելու վարպետությունը: Դրա փոխարեն Բրյուլովից պահանջվեց կազմել մանրամասն հաշվետվություններ տպավորությունների և արվեստի գործերի ուսումնասիրությունների արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացնել նոր աշխատանքներ: Կառլը համաձայնեց և իր եղբայր Ալեքսանդրի հետ [[1822]] թվականի օգոստոսի 16-ին մեկնեց Իտալիա: [[1923]] թվականի մայիսին նրանք ժամանեցին Հռոմ` ճանապարհին այցելելով [[Ռիգա]], [[Քյոնիքսբերգ]], [[Բեռլին]], [[Դրեզդեն]], [[Մյունխեն]], [[Վենետիկ]],[[Պադուա]], [[Վերոնա]], [[Մանտուա]] և [[Բոլոնիա]]: Տառացիորեն Հռոմ ժամանելուն պես նկարիչը ՆԽԸ-ից ստացավ հանձնարարություն կատարել [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Աթենքի դպրոցը» որմնանկարի պատճեն, որը դարձավ գեղանկարչի վերջին ուսանողական աշխատանքը:
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ` ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ: Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ): Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ: Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար: Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար: Ի պատասխան նկարի Բրյուլովը 1829 թվականին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ:
Մեծ ժանրային դեղանկարին զուգահեռ [[1827]] թվականին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն: Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի եւ դեկորատիվ նպատակներին: Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում: Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությոմբ, լուսավորությամբ, թերևությամբ, թեմատիկայով, երբեմն` հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը», 1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան): Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով` հասնելով նրանց արտահտչականության համադրությանը: Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները «Ընդհատված հանդիպում», (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («քայլելը Ալբանոյում, {{lang-ru|}}Гулянье в Альбано», 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը: Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա): Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում: Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին` որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը:
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները: Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության: Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[Կլասիցիզմ|կլասիցիզմի]], [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[Բարոկկո|բարոկկոյի]] էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ` նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները: Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ: Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում: