«Մետաստաբիլ վիճակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի,մ → ի, մ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
# [[Թերմոդինամիկական համակարգեր]]ի մետաստաբիլ վիճակ, անկայուն հավասարակշռության վիճակ։ Արտաքին բավական ուժեղ ազդակների ներգործությամբ համակարգը մետաստաբիլ վիճակից անցնում է մեկ այլ, ավելի կայուն վիճակի։ Մետաստաբիլ վիճակում են գտնվում, օրինակ, գերտաքացված հեղուկը (հեղուկ, որի ջերմաստիճանը բարձր է եռման ջերմաստիճանից՝ տվյալ ճնշման դեպքում), գերսառեցված գոլորշին (գոլորշի, որի ջերմաստիճանը ցածր է կոնդենսացման ջերմաստիճանից` տվյալ ճնշման դեպքում), գերհագեցած լուծույթը (լուծույթ, որի կոնցենտրացիան գերազանցում է հագեցած լուծույթի կոնցենտրացիան՝ տվյալ ճնշման դեպքում) և այլն։
 
# [[Քվանտային մեխանիկա]]յի օրենքներով նկարագրվող քվանտային համակարգերի մետաստաբիլ վիճակ, ատոմային համակարգերի (ատոմների, մոլեկուլների, միջուկների) գրգռված վիճակ, որը կարող է երկար գոյատևել, այսինքն՝ կայուն է։ Մետաստաբիլ են այնպիսի գրգռված վիճակները, որոնցից քվանտային անցումը ավելի փոքր էներգիայով վիճակի ուղեկցվում է ճառագայթմամբ ([[ֆոտոն]]ների առաքումով) և արգելված է ջոկման կանոններով, այսինքն՝ այդպիսի անցում կամ առհասարակ չի կարող տեղի ունենալ, կամ քիչ հավանական է։
 
[[Կատեգորիա:Մետաստաբիլ վիճակներ]]