«Սրունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ՝մ → վ՝ մ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}'''Սրունք''' մարդու, ստորին վերջույթի միջին հատվածը՝ ծնկային ՛հոդից մինչեւ սրունք-վեգային հողը։ Սրունքի ոսկրային հենքը կազմում են մեծ ու փոքր ոլոքները (ոլոք, նրբոլոք)։ Մեծ ոլոքը գտնվում է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կողմում։ [[Ոլոք]]ն ունի եռանիստ մարմին և 2 ծայր, որոնցից վերինը հաստ է և կրում է 2 կոճ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Ստորին ծայրը վերջանում է դեպի վար ուղղված ելունով (միջային պճեղ)։Նրբոլոքը խողովակավոր ոսկր է, որի վերին ծայրին գտնվում է գլխիկը, ստորին ծայրին՝ դրսային պճեղը։ Մեծ ու փոքր ոլոքները վերին ծայրերով հոդավորվում են միմյանց հետ, իսկ ստորիններով միանում են շարակցական հյուսվածքով։ Սրունքի մկանները դասավորված են 3 խմբով՝ առաջային, ետին և կողմնային։ Առաջային խմբի մկաններն սկսվելով Սրունք ոսկրերից, անցնում են ոտի մեջքային երեսը և իրենց ջլերով կպչում թաթոսկրերին կամ մատոսկրերին։ Կողմնային խմբում գտնվում են նրբոլոքային երկար ու կարճ մկանները։ Ետին կամ ծալիչների խումբը դասավորված է երկու շերտով՝մակերեսայինշերտով՝ մակերեսային, ուր գտնվում է սրունքի եռագլուխ մկանը, որի ջիլը կպչում է կրունկոսկրին (կրունկոսկրային կամ աքիլլեսյան ջիլ)։ Այս մկանի զույգ գլուխները կոչվում են երկվորյակներ, իսկ կենտը՝ ձկնամկան։ Զորանիստ շերտը կազմում են՝ ոլոքային ետին մկանը, մատերի ընդհանուր ծալիչը և բթի երկար ծալիչը։ Սրունքի մկանները և մաշկը նյարդավորվում են նստանյարդի ճյուղերով։ Սրունքը անոթավորվում է ծնկափոսային զարկերակի ճյուղերով։ Սրունքի [[երակ]]ներն ուղեկցում են համապատասխան [[զարկերակ]]ներին և կոչվում են նույն անուններով։ Սրունքի վրա կան նաեւ ենթամաշկային մակերեսային երակներ, որոնք չունեն իրենց համապատասխան զարկերակները։
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սրունք» էջից