«Իգական սեռական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Female_reproductive_system_lateral_nolabel.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jameslwoodward մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per [[:c:Commons:Deletion requests/File:Female
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ա → ը, ա (8) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
13 — [[ուղիղ աղի]]
14 — [[հետանցք]]]]
'''Իգական սեռական համակարգի''' [[օրգան]]ներն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը։
 
Ձվարանները զույգ խառը [[գեղձ]]եր են, տեղավորված են որովայնի խոռոչում։ Նրանցում զարգանում են իգական սեռական [[բջիջ]]ներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ։ Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն, կաթնագեղձերի մեծացում, մարմնի որոշ մասերում [[ճարպ]]ի կուտակում, մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները։ Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից։ Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ), որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ։ Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը։ Մնացածներն ապաճում են։ Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ
բջիջն է և երևում է անզեն աչքով։ Ձվարանի միջուկային շերտը կազմված է [[շարակցական հյուսվածք]]ից և պարունակում է [[արյունատար անոթներ]], նյարդեր։
 
Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին։ Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են, ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է, ծոպավոր, որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը։ Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային [[հյուսվածք]]ով։ Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ։
 
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը։ Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը, տեղավորված է հեշտոցում։ Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է, որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ։ Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ, ապա արգանդափողերի մեջ։ Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է։
 
Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով։ Նրա վրա կա փոքր անցք դաշտանային [[արյուն]]ը դուրս գալու համար։ Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը։ Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ։ Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է, երկրորդ շաբաթվա վերջում պատռվում, և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից, որը կոչվում է ձվազատում։ Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը, և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ, որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել։ 7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ։ Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի, որը ժամանակավոր ներզատական [[գեղձ]]ի դեր է կատարում։ Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը, արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին։ Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար։ Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել, ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից։ Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան։ Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է։ Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ։
 
== Տես նաև ==