«ԽՍՀՄ կազմավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: ։Վ → ։ Վ, ջնջվեց: ­ (29)
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր,և → ր, և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''ԽՍՀՄ–ի կազմավորումը''' սկսվեց [[Ռուսաստան]]ում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ առաջ եկավ [[ՌԽԴՍՀ]]–ի և խորհրդային այլ հանրապետությունների միջև հարաբերությունների հստակեցման և պետական կարգի որոշման խնդիրը։
 
ՌԽԴՍՀ–ի և խորհրդային հանրապետությունների միջև [[1920]]–[[1922]] թվականներին կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր։ Խորհրդային հանրապետություններն անկախ էին, բայց ձևականորեն և այդ պայմանագրերը չէին ենթադրում նրանց իշխանության բարձրագույն մարմինների ենթակայությունը ՌԽԴՍՀ–ի կառավարությանը։ [[Խորհրդային Ռուսաս­տան]]ի ղեկավարության կարծիքով՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ընթացքում այդ պետությունների ժողովուրդների միջև ձևավորվել էին պատմական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, և այդ ամենը տրամաբանական էր դարձնում նրանց միավորումը։
== Առաջ քաշվող ծրագրերը ==
[[Պատկեր:Lenin.jpg|200px|մինի|աջից|Վլադիմիր Լենին]]
Տող 9.
[[Պատկեր:Stalin lg zlx1.jpg|200px|մինի|աջից|Իոսիֆ Ստալին]]
 
[[1924]] թվականի [[հունվարի 31]]–ին ընդունվեց ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը, բարձրագույն մարմին հռչակվեց ԽՍՀՄ Խորհուրդների համագումարը։ Բոլոր միութենական հանրապետությունները պահպանում էին անկախության ձևական դրսևորումները ներքին ինքնակառավարման գործերում։ Իշխանության դաշնային մարմինների լիազորությունների շրջանակների մեջ մտնում էին միայն չորս բնագավառներ՝ արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, կապի և հաղորդակցության միջոցները։ ԽՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման անհրաժեշտ նախապայմաններ համարվեցին արդյունաբերացումը, կոլեկտիվացումը և «մշակութային հեղափոխությունը»։ [[1928]] թվականին [[ԽՍՀՄ]]–ը մուտք գործեց զարգացման նոր փուլ։ Երկրում սկսվեց արդյունաբերացման գործընթացը։ [[1929]] թվականին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների համատարած ստեղծումը, որը զուգակցվում էր մասնավոր տնտեսությունների վերացմամբ։ Կոլեկտիվացումն իրագործվում էր հակաիրավական մեթոդներով։
[[Պատկեր:Coat of arms of the Soviet Union 1923–1936.svg|200px|մինի|ձախից|ԽՍՀՄ զինանշան]]
Արագացված մեթոդներով իրագործվում էին նաև մշակութային վերափոխումները։ Մեծ աշխատանք էր տարվում բնակչության գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Արդեն [[1927]]–[[1928]] թվականներին գրագետ բնակչությունը կազմում էր քաղաքային բնակչության 80%-ը, գյուղականի՝ մոտ 43%–ը։ [[1930]] թվականից մտցվեց պարտադիր տարրական կրթությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաև կադրերի պատրաստմանը։ Այդ շրջանում կազմակերպվեց ու կայացավ խորհրդային գիտությունը։ Սակայն դրա հետ մեկտեղ ներմուծվում էին պարտադիր ու կաղապարային դատողություններ, կատարվում բռնի միջամտություններ ստեղծագործական կյանքին։ Գործող գրաքննությունը ոչ միայն բացառում էր որոշ ստեղծագործությունների տպագրումը, այլև հալածանքների ենթարկում դրանց հեղինակներին։