«Երևանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր,մ → ր, մ (2) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Արհեստները: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ)
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր,մ → ր, մ (2) oգտվելով ԱՎԲ)
=== Քաղաքի կառուցվածքը ===
[[Պատկեր:Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը.gif|մինի|Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը]]
Քաղաքն զբաղեցրել է մեծ տարածք՝ անշուք և անկանոն կառույցներով։ Բերդը քաղաքից բաժանվել է մեծ հրապարակով։ Բերդում էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ, մզկիթներ, կրպակներ և այլ շինություններ։ Քաղաքն ուներ 3 թաղամաս ([[Շահար]], [[Թափաբաշ]], [[Երկաթ-աղբյուր]])։ Գործել է 4 շուկա [Խանբաղի, Ղանթարի (Գլխավոր) և այլն], 7 կարավանատուն (Գյուրջի, Ջուղայի, Ջառաբի, Հաջի Ալիի և այլն )։ Երևանը եղել է ռուս-պարսկական առևտրի խոշոր հանգույց։ Առևտրի ծավալով ու մեծությամբ ամենահայտնին Մեծ հրապարակն էր՝ սարդարի 2 կշեռքներով՝ ղանթարով (մեծ կշեռք) և միզանով (փոքր կշեռք)։ Մեծ չափերի է հասել արտաքին առևտուրը։ Երևանից արտահանվել են բամբակ, բրինձ, ցորեն, աղ, մրգեր և այլն։ Շրջանառության մեջ են եղել ռուսումնական, հոլանդական, թուրքական դրամները, Երևանում հատած պղնձադրամները (կարափուլի, գրոշ)։ Երևանին ոռոգման ջուր են մատակարարել Հրազդանից սկիզբ առնող 4 ջրանցքները (Դալմայի, Աբուհայաթի, Մամռի, Նորագեղի)։
 
=== Բնական երևույթների ազդեցությունները ===
[[Պատկեր:Little Gey mosque in Erivan.jpg|մինի|Երևան, 1910 թվական]]
[[Պատկեր:Երևանի Գինու և կոնյակի գործարան.jpg|մինի|Երևանի գինու և կոնյակի գործարան]]
[[1887]] թվականին այդ գործարանին կից կազմակերպվել է [[կոնյակ]]ի առաջին արտադրությունը։ Գործել են Դ. Սարաջևի (1894 թվականից), Կ. Աֆրիկյանի և Գ. Գյոզալյանի (1897 թվականից) կոնյակի գործարանները։ [[20-րդ դար]]ի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ [[1899]] թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ [[1907]] թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։ Խաղողի թափոնների և գինու նստվածքների հիման վրա ընդարձակվել է նաև օղու և սպիրտի արտադրությունը։ 1891 թվականին գործել է Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական գործարանը, որն սպասարկել է հիմնականում գինու, կոնյակի, օղու արտադրության ձեռնարկություններին։ Գործել են նաև պահածոների, բամբակազտիչ, գարեջրի ու հանք, ջրերի և այլ գործարաններ, տպարաններ, ձիթհաններ։ 1896 թվականին Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան։ Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909)։ Ներքին ու արտաքին առևտրի զարգացմանը նպաստել է նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա և Երևան-հգդիր խճուղիների բարեկարգումը։ 19-րդ դարի վերջին քառորդից շատ արհեստներ (ներկարարություն, կտավագործություն, բրուտագործություն և այլն) կորցրել են լայն պահանջարկը։ 20-րդ դարի սկգբին վերացել են համքարությունները։ Փոխարենն առաջացել են նոր պահանջներին համապատասխան արհեստներ (ժամագործություն, խառատություն և այլն), աշխուժացել են որոշ հին արհեստներ (քարտաշություն, որմնադրություն, հյուսնություն և այլն)։ [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում։ Ձիակառքերից բացի՝ գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկաթգիծ ([[1906]])։ [[1907]] թվականին «Ամպեր» ընկերության միջոցներով կառուցվել է ևս մեկ ջրէկ, որը ծառայել է քաղաքի լուսավորմանը։ [[1911]] թվականին «Երևանի ջրմուղի ընկերության» ջանքերով և քաղաքի մեծահարուստների միջոցներով կառուցվել է Երևանի ջրմուղը, որը խմելու ջուր է մատակարարել քաղաքին։ [[1913]] թվականից գործել է հեռախոսային ցանց։ Կառուցվել են նոր բաղնիքներ, դպրոցներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ ու դեղատներ, կազմակերպվել թատերական խմբակներ, երաժշտական, հաշվապահպանական, կարի և այլ դասընթացներ, ստեղծվել են պարբերականևեր, տպարաններ, բացվել կինոթատրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք հայկական ջոկատների հետ ռուսական զորքի կազմում կռվել են Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար։ [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ից փրկված բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Երևանում։ [[1918]] թվականի գարնանն [[Ալեքսանդրապոլ]]ը գրավելուց հետո թուրքական զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան։ Քաղաքն առանց դիմադրության հանձնելու քաղաքային դումայի որոշմանը հակառակ՝ Երևանի և շրջակա գյուղերի ([[Քանաքեռ]], [[Ավան]], [[Առինջ]] և այլն) բնակչությունը, [[Արամ Մանուկյան]]ի գլխավորությամբ աշխարհազոր կազմած, մասնակցել է քաղաքի պաշտպանությանը։
 
=== Երևանը՝ որպես մայրաքաղաք ===
144 973

edits