«Սոցիալիստական դեմոկրատիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ր։Մ → ր։ Մ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիալիստական դեմոկրատիա''', դեմոկրատիայի բարձրագույն տիպը, սոցիալիստական պետության քաղաքական կազմակերպման ձև։ Սոցիալիստական դեմոկրատիա առաջանում է որպես բուրժ դեմոկրատիայի հեղափոխական բացասում և զարգացնում առաջադիմական այն տարրերն ու ինստիտուտները, որոնք ստեղծվել են դեռևս կապիտալիզմի օրոք, աշխատավորների հասարակական քաղաքական ստեղծագործության շնորհիվ։ Սոցիալիստական դեմոկրատիաի սկզբունքները մշակել են [[Կարլ Մարքսն]] ու [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելս]]-ը, որպես պետության մասին ուսմունքի բաղկացուցիչ մաս ։ [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]-ը բազմակողմանիորեն զարգացրել է այդ ուսմունքը և անմիջականորեն ղեկավարել սոցիալիստական դեմոկրատիաի շինարարությունը մեր երկրում։ Սոցիալիստական դեմոկրատիա իրականություն է դարձել բազմաթիվ երկրներում։ Դրա զարգացումն արտահայտվել է ՍՄԿԿ ծրագրում, մարմնավորվել սովետական սահմանադրություններում։ Սոցիալիստական դեմոկրատիա դասակարգային բովանդակությամբ թեև որակապես քաղաքական նոր երևույթ է, սակայն ժառանգել է նաև անցյալի քաղաքական պայքարի լավագույն նվաճումների։ Դրա հետ մեկտեղ, սոցիալիզմն ստեղծում է դեմոկրատիայի նոր, նախկինում անհայտ սկզբունքներ և ձևեր։ Սոցիալիստական դեմոկրատիա մշտապես զարգանում և կատարելագործվում է։ Սկզբում այն հանդես է գալիս որպես պրոլետարական դեմոկրատիա, որպես պրոչետարիատի դիկտատուրայի կազմակերպման ձև, իսկ զարգացած սոցիալիստ, հասարակարգի կառուցմամբ վերածվում է համաժողովրդական դեմոկրատի ա- Ի։ Սոցիալիզմի քաղաքական համակարգում ժողովրդաիշխանությունն ապահովվում է ներկայացուցչական և անմիջական դեմոկրատիայի մեթոդների համակցումով։ ժողովրտական ներկայացուցչության սկզբունքը ՍՍՀՍ-ում կենսագործվում է ժողովրդական դեպու տատների սովետների միջոցով։ Անմիջական դեմոկրատիայի մեթոդներն են՝ կարևորագույն օրենքների նախագծերի համաժողովրդական քննարկումը ([[տես Համաժողովրդական հարցում]]), կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը, ժողովրդական վերահսկողության համակարգը ևն, որոնց միջոցով սովետական քաղաքացիները մասնակցում են քաղաքական, արտադրական, կենցաղային ևն հարցերի լուծմանը։ Սոցիալիստ, հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը կոմունիստական կուսակցությունն է, որն ապահովում է պետական իշխանության դեմոկրատիզմի գլխավոր պայմանը՝ նրա քաղաքականության համապատասխանությունը ժողովրդի շահերին։ Կուսակցությունը հանդես գալով որպես ամբողջ ժողովրդի շահերի արտահայտիչ, միաժամանակ հաշվի է առնում բնակչության տարբեր խմբերի առանձնահատուկ շահերը, ապահովելով դրանց բավարարումը միասնական քաղաքականությամբ։ Կուսակցությունը միաժամանակ ապահովում է իր քաղաքականության համապատասխանությունը հասարակության առաջադիմական զարգացման շահերին։ Սոցիալիստական դեմոկրատիաի կարևորագույն սկզբունքներից է իրավահավասարությունը։ Սոցիալիստ, հասարակության քաղաքացիների քաղաքական իրավահավասարությունն արտահայտվում է այն բանում, որ բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել պետության գործերի կառավարմանը, անկախ ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրոն, դավանանքից, կրթությունից ևն գործոններից։ Սոցիալիստական դեմոկրատիա պայմաններ է ստեղծում անձի ազատության համար։ ՍՍՀՍ և սոցիալիստական մյուս երկրների սահմանադրություններով ու այլ օրենքներով քաղաքացիներին ընձեռվել են լայն իրավունքներ ու ազատություններ (տես ՍՍՀՄ քաղաքացիների հիմնական իրավունքներ ու պարտականություններ, Սնձի իրավունքների երաշխիքներ, Դեմոկրատական ազատություններ)։ Սոցիալիստական դեմոկրատիաի ձևերը բազմազան են։ Պետական և հասարակական քաղաքացիական․ շինարարությունը սոցիալիզմի համաշխարհային համակարգում ի հայտ է բերել սոցիալիստական դեմոկրատիաիի կազմակերպման և գործունեության մի շարք հատկանիշներ։Մարքսիստականհատկանիշներ։ Մարքսիստական լենինյանները մերժում են բուրժ․ և ձախ ռևիզիոնիստական գաղափարախոսների «[[մաքուր]]», «[[անդասակարգ]]» դեմոկրատիայի գոյությունը, որոնք սոցիալիստական դեմոկրատիաի փոխարեն առաջարկում են ռազմաբյուրոկրատական վարչակարգ։ Սոցիալիստական դեմոկրատիա կոմունիզմի ժամանակ կվերաճի կոմունիստական ինքնավարության, որի դեպքում դեմոկրատական սկզբունքները ոչ թե կմահանան, այլ էլ ավելի կզարգանան։ Որպես քաղաքական իշխանության գործիք կմահանա միայն պետությունը և դեմոկրատիայի այն ձևը, որը կապված է դրա հետ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Սոցիալիզմ]]