«Սպիտակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Տնտեսություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,շ → ն, շ oգտվելով ԱՎԲ
Տող 116.
Սպիտակի շրջանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 45 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 166 կմ է, որից 91 կմ-ը՝ ասֆալտապատ։ Շրջանն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված է [[Երևան]]ի, [[Թբիլիսի]]ի, Լենինականի և Կիրովականի հետ։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատված է ավտոբուսային մշտական երթևեկություն։ Շրջանում գործում են կապի 16 բաժանմունք, 5 ավտոմատ հեռախոսակայան (6 հազար համարով), ռադիոհանգույց։ Բոլոր գյուղերը ռադիոֆիկացված են, վերահաղորդման կայանների միջոցով ընդունում են կենտրոնական և հանրապետական հեռուստահաղորդումները։ Սպիտակի շրջանը բարձրավոլտ գծերով միացած է [[Անդրկովկաս]]յան միասնական էլեկտրահամակարգին։ Սպիտակ քաղաքը և մյուս բնակավայրերը օգտվում են Ղազախ-Երևան գազամուղից։
 
Նախախորհրդային շրջանում Սպիտակի շրջանի տարածքում բուժական հիմնարկներ չկային, սպասարկում էր 1 բուժակ։ Խորհրդային իշխանության տարիներին շրջանում ստեղծվել է բժշկական հիմնարկների ցանց։ [[1983]] թվականին Սպիտակի շրջանում գործում էր 1 շրջանային, 3 գյուղական (Շիրակամուտ, Սեծ Պարնի, Ջրաշեն) հիվանդանոց՝ 260 մահճակալով, բուժմանկաբարձական 17 կայան, 4 դեղատուն, շրջանային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, բուժական 8 և շտապ օգնության 2 կայան։ Բուժաշխատողների թիվր 509 է, որից 66-ը՝ բժիշկ։
 
Նախախորհրդային շրջանում Համամլուում (Սպիտակ) և գավառակի մի քանի այլ գյուղերում գործել են ծխական դպրոցներ։ [[1983]]-[[1984]] ուսումնական տարում կար 26 հանրակրթական դպրոց՝ (21-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ութամյա) 8433 աշակերտով։ Դպրոցներում աշխատում էին 744 ուսուցիչ (492-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Գործում են նաև Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղը, պրոֆտեխնիկական ուսումնարան, գեղարվեստի, 2 երաժշտական, 3 մարզական, հեռակա և երեկոյան միջնակարգ, օժանդակ դպրոցներ, 27 մսուր-մանկապարտեզ։ Շրջանն ունի գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 23 գրադարան-մասնաճյուղով (188 հազար կտոր գիրք), 21 մշակույթի տուն և ակումբ, ժողովրդական [[թատրոն]], 1 [[կինոթատրոն]] և 20 ստացիոնար կինոսարք։