«Հայկական աստղագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Աստղադիտարանների ստեղծում: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն՝ն → ն՝ ն oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
== Աստղադիտարանների ստեղծում ==
Հատկապես ուշագրավ են Կենդանակերպի լույսի, երկնային մարմինների շրջապտույտի և [[աստղ]]երի առկայծումների վերաբերյալ [[Խորեն Սինանյան]]ի աշխատանքները։ [[1894]]-ին նա հայտնաբերել է [[Յուպիտեր]]ի 6-րդ [[արբանյակ]]ը, սակայն [[Վատիկան]]ի աստղադիտարանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։ Մխիթարյանների աստղագիտական բնույթի աշխատանքներից է նաև Հ. Բարսեղյաևի «Գիսատրք» աշխատությունը, որտեղ, հայտնի պատկերացումներից բացի, շարադրված են արևաբծերի և գիսավորների սեփական դիտումների արդյունքները։ [[XX դար]]ի հայկական առաջին աստղագիտական հիմնարկը՝ [[Երևանի աստղադիտարան]]ը, սկսել է գործել [[1933]]-ին՝ [[ԵՊՀ]]-ին կից։ Այնտեղ տեղադրված 22 սմ տրամագծով աստղադիտակով իրականացրել են ուղղակի և լուսանկարչական դիտումներ, զբաղվել փոփոխ, աստղերի, Արեգակի ակտիվության և այլ հարցերով։ [[ՀԽՍՀ]] ԳԱ հիմնադրումից ([[1943]]) հետո ԵՊՀ-ում բացվել է աստղաֆիզիկայի ամբիոն ([[1945]]), այնուհետև ստեղծվել է ԳԱ [[Բյուրականի աստղադիտարան]]ը (1946)։ Առաջին դիտումները Բյուրականում կատարվել են բաց երկնքի տակ տեղակայված փոքր աստղադիտակներով, իսկ արդյունքները մշակվել են Երևանի աստղադիտարանում։ Բյուրականի աստղադիտարանի պաշտոն, բացումը տեղի է ունեցել 1956-ին, և հետազոտ, աշխատանքները շարունակվել են Բյուրականում։ Աստղադիտարանում տեղակայված առաջին, շատ համեստ չափերի աստղադիտակները (Շմիդտի՝ 20 սմ, և Կասեգրենի 40 [[սմ]] տրամագծերով դիտակներ, 12 սմ տրամագծով աստղագրիչ) օգտագործվել են աստղասփյուռների, փոփոխ, աստղերի և այլ օբյեկտների հետազոտման համար։ [[1954]]-ին շահագործման է հանձնվել 53 սմ տրամագծով Շմիդտի դասի դիտակը, իսկ [[1960]]-ին՝նույնին՝ նույն դասի 1 [[մ]] տրամագծով մուտքի բացվածքով և նույն չափի օբյեկտիվ 3 [[պրիզմա]]ներով աստղադիտակը (խոշորագույններից է աշխարհում)։ Այդ դիտակների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը [[ԽՍՀՄ]]-ում առաջինն է սկսել այլ գալակտիկաների զանգվածային դիտումները։ [[1976]]-ին Բյուրականում սկսել է գործել [[Եվրոպա]]յում խոշորագույն՝ 2,6 մ տրամագծով դասական [[աստղադիտակ]]ը, որը հնարավորություն է տվել կատարելու առանձին աստղերի և [[գալակտիկա]]ների լուսաչափ, և սպեկտրային մանրամասն հետազոտություններ։ Աշխատանքների առաջին շարքը Գալակտիկայում կլանող նյութի բաշխման ու ֆիզիկական հատկությունների ուս ումնասիրությունն էր։ Հատկապես կարևոր էր Ծիր կաթինի պայծառության ֆլուկտուացիաների տեսության ստեղծումը միջաստղային կլանող նյութի ամպաձև կառուցվածքի պատկերացման հիման վրա ([[Վիկտոր Համբարձումյան]]), որով հնարավոր եղավ որոշել կլանող [[ամպ]]երի միջին բնութագրերը (չափեր, կլանման ունակություն, տարած, խտություն)։ Այդ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ճշգրտելու Գալակտիկայի կառուցվածքն ու տարբեր դասերի աստղերի տարած, բաշխումը և դարձել է աստղասփյուռների հայտնադործման ելակետ (Վ. Համբարձումյան)։ Աստղասփյուռների հայտնադործումն ու դրանց էվոլյուցիոն բնույթի բացահայտումը հեղաշրջել են աստղառաջացման պատկերացումները և կանխորոշել աստղադիտարանի հետագա գիտական ուսումնասիրությունների ուղղությունները։ Եզրակացություններից առաջինը՝ այն, որ անկայունության դրսևորումները չափազանց կարևոր են տիեզերական մարմինների էվոլյուցիայի հարցերում, դարձել է Բյուրականի աստղադիտարանի գիտական հավատամքը և հնարավորություն է տվել ստանալու կարևոր գիտական արդյունքներ։ Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ աստղասփյուռների անդամ աստղերի տարիքը չի կարող գերազանցել 107 [[տարի]]ն, որը մոտ 1000 անգամ փոքր է Գալակտիկայի աստղերի մեծամասնության (օրինակ՝ Արեգակի) տարիքից։ Այդ եզրակացությունը հետևում է աստղասփյուռների դինամիկ անկայունության տեսական հետազոտության արդյունքներից, որն ապացուցվել է դրանց ընդարձակման դիտող, տվյալներով ([[Բենիամին Մարգարյան]], [[Լյուդվիգ Միրզոյան]])։
 
Աստղասփյուռների կառուցվածքային առանձնահատկությունների հետազոտմամբ հայտնաբերվել է նաև [[Օրիոն]]ի սեղանակերպ բագմաստղերի նոր դաս, որոնք անկայունությամբ գերազանցում են մայր աստղասփյուռին և քայքայվում 106 [[տարում]] ([[Վիկտոր Համբարձումյան]])։ Այս արդյունքներն առաջին վկայություններն էին այն բանի, որ Գալակտիկայում աստղառաջացումը շարունակվում է նաև մեր ժամանակներում և կրում է խմբային բնույթ։ Փաստորեն Տիեզերքի ցանկացած վերջավոր ծավալում (օր.՝ Գալակտիկայում) գոյություն ունեն մինչև տվյալ ծավալի համար առավելագույն սահմանային տարիքն ունեցող բոլոր տարիքի աստղեր։ Սեղանակերպ կառուցվածքներ են հայտնաբերվել ոչ միայն աստղային բնակչության, այլև մութ գլոբուլների շրջանում։ Հայտնաբերված հարյուրավոր գլոբուլային համակարգերը նույնպես դինամիկ անկայուն են ([[Արմեն Գյուլբուդաղյան]])։