«Տասներկուանիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,Ե → ը, Ե (3) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Բնության մեջ ունեցած դերը ==
Բնության մեջ բազմաթիվ օրգանիզմներ, նյութեր հանդես են գալիս դոդեկաեդրի մոդելի տեսքով։ Օրինակ` Վոլվոքսը, Երկաթի պիրիտը և այլն։ Վոլվոքսը ջրիմուռ է` բաղկացած պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներից, իրենից ներկայացնում է սֆերիկ թաղանթ` կազմված հիմնականում յոթանկյուն, վեցանկյուն և հնգանկյուն բջիջներից (այսինքն` բջիջներից որոնք ունեն 7, 6 կամ 5 հարևան բջիջներ, յուրաքանչյուր գագաթ ընդհանուր է 3 բջջի համար)։ Կան այնպիսիները, որոնք ունեն քառանկյուն և ութանկյուն բջիջներ, բայց կենսաբանները նկատել են, որ եթե այդպիսի «անկանոն» բջիջները (5-ից քիչ և 7-ից ավելի կողմ ունեցող) բացակայում են, ապա հնգանկյուն բջիջները միշտ 12-ով շատ են յոթանկյուն բջիջներից (ընդհանուր բջիջների թիվը կարող է գերազանցել հազարը)։ Այս պնդումը հետևում է Էյլերի բանաձևից։
 
Ֆուլերենը ածխածնի տարատեսակներից մեկն է։ Այն հայտնաբերվել է այն ժամանակ, երբ փորձել են մոդելավորել տիեզերքում ընթացող գործընթացները։ Հետագայում գիտնականները երկրային պայմաններում կարողացան սինթեզել և հետազոտել այդ գնդաձև մոլեկուլների բազմաթիվ ածանցյալներ։ Առաջացավ [[ֆուլերեն]]ների քիմիան։ Որոշ միացություններ, որոնք ունեն C60 ֆուլերենի բյուրեղային կառուցվածքը հանդիսանում են լավ հաղորդիչներ,117Կ կրիտիկական ջերմաստիճանով։ Փորձեր են տարվում ֆուլերենի հիմքի վրա ստեղծվել նյութեր նորաստեղծ մոլեկուլային էլեկտրոնիկայի համար։ Բայց ֆուլերեն, ինչպես պարզվեց առկա է նաև Երկրի ընդերքում։
Իմաստունները ասում էին «Անտեսանելին հասկանալու համար, ուշադիր նայիր տեսանելիին»։ [[Սալվադոր Դալի]]ն իր «Խորհրդավոր երեկո» կտավում ընտրել է հենց դոդեկաեդրը։ Այդ կտավում դոդեկաեդրի համաչափության կենտրոնը համընկնում է [[Հիսուս Քրիստոս]]ի հետ։
 
Համակարգչային մոդելավորման մեթոդիկայով ցույց է տրվել ֆուլերենի հավանակն միացումը [[ՌՆԹ]]-ի և երկպարույր [[ԴՆԹ]]-ի շղթայի մոլեկուլի հետ։ ԴՆԹ-ի մոլեկուլը հանդիսանում է ներկային տեխնիկայի առանցքային բաղադրամասը, որից ստանում են բիոչիպեր և բիոսենսորներ։ Նախատեսվում է, որ ֆուլերենը կարող է ինտենսիվացնել այդպիսի սարքավորումների աշխատանքը։ Երբ պարզվեց, որ ֆուլերենը մտնում է շունգիտի բաղադրության մեջ, որը բուժիչ քար է, որոշ գիտնականներ ֆուլերենի բուժիչ հատկության հետ կապեցին [[Պետրոս Մեծ]]ի ապաքինումը [[1714]] թվականին, ով բուժվում էր այդ քարերի միջոցով։ Իսկ վերջին հայտնագործությունները գիտնականներին ստիպեցին վերադառնալ ֆուլերենի առաջացման խնդրին։ Հնարավոր է, որ ֆուլերենի նոր քիմիական հետազոտությունները նոր էջեր բացահայտեն Երկրի բազմաբովանդակ պատմությունից։
 
== Հատկությունները ==
Տող 29.
Հատկություն 2(կենտրոնային համաչափության կրկնակի կիրառության մասին)։
 
Եթե A կետի համաչափը O կենտրոնի նկատմամբ A' կետն է, իսկ A' կետինը` A''-ն է,ապա A''-ը համընկնում է A-ի հետ։
Նկատի ունենալով այս հատկությունը, ասում են, որ կենտրոնային համաչափությունն ինքն իր հակադարձն է։ Ակնհայտ է, որ եթե O կետը AA' հատվածի միջնակետն է, ապա այն նաև A'A հատվածի միջնակետն է։ Այս դիտողությունը ապացուցում է երկրորդ հատկությունը Սահմանում (երկու կենտրոնահամաչափ մարմնինների)։ Տարածության Փ և Փ’ մարմինները (ամենաընդհանուր դեպքում`բազմությունները) կոչվում են համաչափ(սիմետրիկ) O կետի(կենտրոնի) նկատմամբ, եթե Փ-ի ցանկացած A կետին O կենտրոնի նկատմամբ համաչափ A'։